5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Օգտակար

Հաց ուտելուց հետո շատ մարդիկ սիրում են պառկել ու ֆիլմ դիտել՝ չիմանալով այն մասին, որ այդ սովորությունը կարող է կործանիչ ազդեցություն ունենալ առողջության վրա։

Ներկայացնենք 5 կետից կազմված ցանկ, որում տեղ գտած բաները երբեք չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո։

Ծխել

5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Ծխախոտը նիկոտին է պարունակում, որը խաթարում է օրգանիզմում թթվածնի ընդունումն ու տեղափոխությունը։

Իսկ թթվածինը խիստ անհրաժեշտ է լավ մարսողության համար։ Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հաց ուտելուց հետո գոնե 1 ժամ սպասել, նոր ծխել։

Մրգեր ուտել

5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Մրգեր ուտելու լավագույն ժամանակը հաց ուտելուց առաջ է, քանի որ այդ կերպ դուք կկարողանաք առավելագույն օգուտ քաղել դրանցից, ինչպես նաև չեք խանգարի մարսողության բնականոն ընթացքին։

Քնել

5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Եթե քնելուց առաջ հաց ուտեք, ապա մեծ վնաս կհասցնեք օրգանիզմին։ Բանն այն է, որ այդպես անելով դուք ստիպում եք ստամոքսին ինտեսինվ կերպով աշխատել քնի ընթացքում, ինչի թույլ չի տալիս օրգանիզմին հանգստանալ և վնասում է ողջ մարսողական համակարգը։

Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել սնունդից քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ։

Լոգանք ընդունել

5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Տաք լոգանքն ավելացնում է արյան շրջանառությունը ոտքերի և ձեռքերի շրջանում՝ այդ կերպ նվազեցնելով արյան շրջանառությունը ստամոքսում։

Դա թուլացնում է մարսողական համակարգը և կարող է հանգեսցնել փորացավերի։

Թեյ խմել

5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո

Դուք երբեք չպետք է սնվելուց հետո թեյ խմեք, քանի որ դա անելով կխանգարեք երկաթի յուրացմանը։

Թեյլ խմելու դեպքում դուք 87%-ով ավելի վատ եք յուրացնելու երկաթը, ինչը կարող է հանգեցնել գունատության, վատ ախորժակի, ցավերի, գլխապտույտների, թուլության և մշտական հոգնածության։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում