Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին

Հետաքրքիր

Փորձագետների կարծիքով՝ զույգերը, որոնք ավելորդ անկեղծությամբ իրենց զգացմունքներն են արտահայտում սոցցանցերում, իրականում հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ ունեն: Ծիծաղելի ստատուսները, սիրո հրապարակային խոստովանությունները, յուրաքանչյուր գրառմանն ու հրապարակմանը մեկնաբանությունները, իրականում վկայում են ներդաշնակության տպավորություն ստեղծելու մասին, որն իրականում բացակայում է:

Սեքսոլոգիայի և փոխհարաբերությունների բնագավառում ավստրալիացի փորձագետ Նիկի Գոլդշթեյնը ենթադրում է, որ այդպիսով մարդիկ փորձում են ստանալ շրջապատի, այլ ոչ թե իրենց զուգընկերոջ հավանությունը: Նա նաև գտնում է, որ միասին անցկացրած ժամանակի վերաբերյալ կիսվելու ցանկությունը սոցցանցերում նույնպես այն մարդկանց մոտ է առաջանում, որոնք իրականում միմյանցից հեռանում են:

Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին

Պետք չէ սիրային նամակներ գրել, որոնք կարող է բոլորը կարդան: Ավելի լավ է հին և փորձված տարբերակով իրոք շարադրեք ձեր զգացմունքները թղթի վրա և ուղարկեք սովորական, այլ ոչ էլեկտրոնային փոստով: Այս քայլն իրոք ռոմանտիկ և հիշարժան կլինի:

Բացի այդ, մասնագետները գտնում են, որ երջանիկ մարդիկ հազվադեպ են ի ցույց դնում իրենց զգացմունքները այս 5 պատճառներից ելնելով.

1. Նրանց հավանություն պետք չէ

Նման զույգերն այնքան վստահ են իրենց հարաբերությունների մեջ, որ նրանց համար պարզապես կարևոր չէ հասարակական կարծիքը:

2. Նրանք հուզականորեն կայուն են

Եթե երջանիկ մարդիկ սոցցանցերում կիսվում էլ են ինչ-որ բանով, ապա դա չմշակված նկարներն են: Մյուսները սակայն նախօրոք մանրամասն ուսումնասիրում են դիրքը, դեմքի արտահայտությունը, ռակուրսը և հետո միայն հրապարակում են նկարը, ինչը խոսում է եսակենտրոնության և նույնիսկ որոշ հոգեբանական խանգարումների մասին:

3. Նրանք դրա համար ժամանակ չունեն

Միմյանց իրոք շատ սիրող մարդիկ մշտապես զբաղված են միասին ինչ-որ բանով. վայելում են շփումը, հոբբին և նույնիսկ պարզապես հանգիստը:

Զգացմունքներն ի ցույց դնելը սոցցանցերում կարող է վկայել հարաբերություններում խնդիրների մասին

4. Նրանք իրենց խնդիրները տնից դուրս չեն հանում

Շատ՝ սոցցանցերից և հասարակական կարծիքից կախում ունեցող մարդիկ ընդհանուր ծանոթներին են ներքաշում կոնֆլիկտային իրավիճակների մեջ: Կայուն զույգերը բոլոր խնդիրները անձամբ են քննարկում, միայն երկուսով:

5. Նրանք նորմալ ինքնագնահատական ունեն

Օլբրայթ քոլեջի մասնագետների կարծիքով գոյություն ունի ինքնագնահատականի անառողջ տեսակ, որը կախված է նրանից, թե որքան հաջող են դասավորվում հարաբերությունները: Մեծ քանակությամբ լուսանկարներ հրապարակելով՝ այս մարդիկ համոզում են իրենք իրենց, որ կյանքն իր հունով ընթանում է:

Պետք է հիշել, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի ընտանիքի և զույգի ներսում: Ընկերները չեն կարող ստուգել, հաստատել և ոչ էլ հերքել ձեր սիրո ուժը: Ներդաշնակության ու կայունության չի կարելի հասնել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի միջոցով: Առողջ հարաբերությունները սկսվում են ձեզանից. դա այն անձնականն է, որը ուրիշ ոչ ոքի չի վերաբերում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում