1Դուք բավականին կանացի եք, սիրում եք գեղեցիկ հագնվել ու նոր սանրվածքներ փորձել։ Առաջին հերթին գումարը ծախսում եք նոր կոսմետիկայի կամ խնամքի այլ միջոցների վրա։Ձեզ համար շատ մեծ նշանակություն ունի ընտանիքը, բայց ավելի շատ ուշադրություն դարձնում եք ամուսնուն, քան երեխաներին։
Մեր խորհուրդը. գնահատեք ձեր այս հիանալի որակները։ Հիմա դժվար է գտնել այնպիսի աղջիկ, ով կարողանում է պահպանել իր կանացիությունը։ Փորձեք չծուլանալ, բայց միևնույն ժամանակ մնացեք հանգիստ։2Ձեր մեջ էմոցիաներն ու փայլուն ինտելեկտը նույն հարթության վրա են։ Ձեզ նայելով՝ մարդու մտքին գալիս է հետևյալ ասացվածքը՝ «Մարդու մեջ ամենասեքսուալ բանը նրա հոգին է»։
Ձեր կյանքի ամեն ակնթարթն ունի արժեք, դուք ապրում եք շատ ավելի խորն ու էմոցիոնալ, քան մյուսները։ Միայն թե դուք այնպես եք կարողանում հաղթահարել դժվարությունները, ինչպես ուրիշ ոչ ոք։Ունեք շատ օրիգինալ մտածողություն, ձեր ոճը և կարողանում եք պաշտպանել ձեր սկզբունքները։ Մեր խորհուրդը. օգտագործեք ձեր հնարավորությունները հօգուտ ձեզ ու մարդկանց։ Ձեր խորությունը ներքին հասունության նշան է։
3Դուք ընտրում եք լակոնիկությունն ու մինիմալիզմը։ Ինչպես հագուստի ոճի, այնպես էլ կենսակերպի մեջ ոչ մի ավելորդություն չեք ընդունում։Շատ կենսախինդ եք, ակտիվ, միշտ գտնվում եք շարժի մեջ։ Մեր խորհուրդը. պահեք հավասարակշռություն չափից դուրս ակտիվության ու ինքնաճանաչման մեջ։
4Դուք ամենաիսկական փերին եք։ Սիրում եք զբաղվել ձեռքի աշխատանքներով, հասարակ կտորը վերածել շքեղ հագուստի։ Ամեն ինչին ունեք ստեղծագործ մոտեցում։Այսպիսի կնոջ իրենց կողքին ուզում են տեսնել տղամարդիկ, ովքեր ուզում են լավ ընտանիք ունենալ։ Մեր խորհուրդը. ձեզ պետք է անձնական տարածք, քանի որ ոգեշնչումը ծնվում է լռության մեջ։ Ձեր կյանքից հեռացրեք ավելորդ գործերն ու մարդկանց։5Ունեք պողպատե բնավորություն ու երկաթե նյարդեր։ Դուք ձեր մեջ զգում եք ցանկություն՝ ընդլայնելու սեփական սահմանները։Ունեք սուր միտք ու գործնական մոտեցում։ Մարդկանց հետ հարաբերություններում ունենում եք բավականին լուրջ պահանջմունքներ։6Դուք ամենաիսկական տոնն եք։ Ձեր հոգին մշտապես ուրախություն, շքեղություն ու փայլ է ուզում։Չեք զսպում ձեր էմոցիաները. շատ արտահայտվող մարդ եք։ Մեր խորհուրդը. փորձեք զսպել ձեր էմոցիաները, որովհետև կարող եք նեղացնել ձեր մտերիմ մարդկանց