Մահանում են ոչ թե քաղցկեղից, այլ սթրեսից

Բրիտանացի հոգեբանը, հոգեբանության կենսաբանական ոլորտում առաջատարներից մեկը, ինտելեկտի թեստի հանրաճանաչ հեղինակ դոկտոր Հանս Այզենկը դեռևս 1970–ականներին հոդված էր հրապարակել, որտեղ նա պնդում էր, որ ծխելը բացարձակապես վնասակար չէ առողջության համար և չի հրահրում քաղցկեղի զարգացում։

Ահա մեջբերումներ նրա նյութից.

«Ծխելը և թոքերի քաղցկեղը միաժամանակ հանդիսանում են միևնույն անհատի խանգարման ախտանիշը, հնարավոր է` գենետիկ ծագմամբ»։

Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ով է ավելի հաճախ ապաքինվում։

Եվ երեսուն տարի անց, այս վարկածը հաստատվեց Օքսֆորդի համալսարանի մասնագետների ուսումնասիրություններում: Նրանք պարզեցին, որ ծխելու հակումը և թոքերի քաղցկեղի հակումը ժառանգաբար «կապված են»։

Այզենկի մեկ այլ բացահայտումը այսօր ևս աջակցում են հոգեթերապևտներից շատերը։

Այն ժամանակ նա գրել էր.

«Քաղցկեղով չեն հիվանդանում ծխախոտից կամ վատ կյանքից, հարցը բոլորովին այլ է: Քաղցկեղին հակված մարդու տեսակը բնութագրվում է հույզերն արտահայտելու անկարողությամբ, անհուսության զգացումով, անօգնականության և ընկճվածության զգացումով, ինչպես նաև սթրեսի հանդեպ ոչ ճիշտ արձագանքով: Սրտի կորոնար հիվանդությանը հակված մարդու տեսակը շատ դեպքերում բնութագրվում է զայրույթով, ագրեսիվությամբ և թշնամանքով»։

Այնուհետև.

«Ձեզ հետաքրքի՞ր է, ով է ավելի հաճախ ապաքինվում: Պատասխանը շատ պարզ է: Հիվանդները, ովքեր ցանկանում են պայքարել հիվանդության դեմ, ավելի հաճախ են վերականգնվում, քան պասիվները: Զարմանալի է, բայց այս ըմբոստները, իրենց բժիշկներին սպիտակ տենդի հասցնողները, այս խառնակիչ հոգեկանները գոյատևում են շատ ավելի հաճախ, քան արժանապատիվ վարք ունեցող մարդիկ: Համակրելի մարդիկ ավելի հաճախ են մահանում»: