Մաշկի ծակոտիները կփոքրանան ընդամենը մեկ գիշերում, եթե փորձեք այս պարզ ու արդյունավետ միջոցը

Մաշկի ծակոտիները կփոքրանան ընդամենը մեկ գիշերում, եթե փորձեք այս պարզ ու արդյունավետ միջոցը

Մաքուր մաշկը միշտ կլինի  նորաձևության մեջ: Անգամ առանց շլացնող շպարի, դուք գեղեցիկ տեսք կունենաք: Դուք կարող եք գրանցվել կոսմետոլոգի մոտ, կամ գնալ հատուկ սրահներ, որտեղ ձեր մաշկին կվերադարձնեն գեղեցկությունն ու պայծառությունը: Կամ դուք կարող եք օգտագործել այս խորհուրդները և կազմակերպել տնային սպա:

Ահա ամենակարևոր բաները, որոնք կարող եք անել ձեր մաշկի համար:

  1. Մաշկը մաքուր պահեք

Սա ամենակարևոր կանոնն է: Հիշեք, որ  օրը առնվազն երկու անգամ պետք է ձեր մաշկը մաքրեք և միշտ լվանաք դիմահարդարումը: Նախ լվացեք ձեր դեմքը տաք ջրով: Այնուհետև դուք կարող եք օգտագործել մաքրող միջոց:

  1. Օգտագործեք սկրաբ

Առնվազն շաբաթը երկու անգամ օգտագործեք սկրաբ, մաշկի մահացած բջիջները հեռացնելու համար: Օգտագործեք փխրուն սկրաբ, կամ փափուկ խոզանակ:

  1. Մաշկի մաքրում գոլորշիով

Պարզապես եռացող ջրի մեջ լցրեք վարդի թերթիկներ, կամ կանաչ թեյ:  Դեմքը պահեք տարայի վրա: Այնուհետև լվացեք սառը ջրով և առնվազն 8 ժամ ոչինչ մի քսեք դեմքին:

  1. Դեմքի դիմակներ

Հատուկ դիմակներ կարելի է ձեռք բերել կոսմետիկ խանութում: Դրանք ոչ միայն մաքրում են մաշկը, այլև տալիս են թարմ տեսք:

Մաշկի ծակոտիները կփոքրանան ընդամենը մեկ գիշերում, եթե փորձեք այս պարզ ու արդյունավետ միջոցը

Ահա և տնային պայմաններում պատրաստվող պարզ դիմակներ.

  1. Լիմոնի հյութ և լոլիկ

Տրորեք 2 լոլիկ, ավելացրեք լիմոնի հյութ և խառնեք: Քսեք ձեր դեմքին թողեք 15 րոպե: Այնուհետև լվացեք:

  1. Արքայախնձորով և կիտրոնով դիմակ

Խառնեք 2 ճաշի գդալ արքայախնձորի հյութ և լիմոնի հյութ: Թրջեք մարլիան խառնուրդի մեջ, տարածեք դեմքի վրա: Պահեք 10 րոպե:

  1. Ձվով և լիմոնով դիմակ

Հարեք սպիտակուցը մինչև փրփրելը: Ավելացրեք կիտրոնի հյութը: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե:

  1. Նուշով և կիտրոնով դիմակ

Թրջեք նուշը ջրի մեջ և թողեք գիշերը: Առավոտյան մանրացրեք այն: Ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ: Խառնեք և քսեք դեմքին: Թողեք 20 րոպե:

 

ԱՀԱ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ  ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ.

  1. Խձորի քացախով սոնիկ

1 ճաշի գդալ խնձորի քացախին ավելացրեք 5 ճաշի գդալ խմելու ջուր: Խառնեք և պահեք այդ բնական խառնուրդը   աէրոզոլի բալոնի մեջ: Լվացվելուց հետո ցանեք ձեր դեմքին և թողեք մինչև չորանա: Այնուհետև քսեք խոնավեցնող քսուք:

  1. Ալոե վերան ինչպես գիշերային քսուք

Տարածեք ալոե վերայի գելը ամբողջ դեմքին և թողեք գիշերը: Առավոտյան լվացեք:

  1. Սկրաբ կերակրի սոդայով

Խառնեք հավասար քանակությամբ ջուրն ու սոդան, և քսեք դեմքին: Մերսեք դեմքը 1 րոպե, իսկ հետո լվացվեք:

Մի օգտագործեք այս միջոցը ամեն օր: Բավական է 3-4 օրը մեկ:

Իսկ ինչպիսի՞ միջոցներ եք օգտագործում դուք :