Պահպանեք ձեզ մոտ:
Այս կիսելը կօգնի ձեզ ավելորդ քաշ գցել և բոլոր թունավոր նյութերն աղիներից հեռացնել և կխթանի ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:
Այս մաքրող կիսելի պատրաստման համար անհրաժեշտ են՝
Մի բուռ «Գերկուլեսի» փաթիլներ
Մի քանի հատ սալորաչիր
Մի քիչ խոշոր քերած հում բազուկ
Այս ամբողջի վրա լցնում ենք 2 լիտր եռացրած ջուր և դանդաղ կրակի վրա եփում 15 րոպե:
Ապա քամում ենք և քնից 2 ժամ առաջ խմում այնքան, ինչքան կարողանանք:
Այս մեթոդը կիրառելիս՝ խորհուրդ է տրվում լյարդի վրա ջերմակ դնել:
Առավոտյան նախաճաշի փոխարեն ուտել կիսելի եփուկը:
Խորհուրդ է տրվում շաբաթը 1 անգամ բեռնաթափոխ օր կատարել և միայն այսպիսի կիսելով սնվել:



























