Շատերն են երազում ունենալ ճերմակ ու առողջ ատամնաշար:
Վնասակար սովորությունները, դեղորայքների ընդունումը, սխալ սնունդը, նաև ժառանգական գործոնը դեր են խաղում ատամների հետ տհաճություններ ունենալու հսրցում: Ամենահաճախ հանդիպող խնդիրը էմալի դեղնությունն է և ատամնաքարերի առկայությունը:
Ի դեպ, նախքան ատամնաքարերի առաջացումը, ատամները ձեռք են բերում դեղնավուն երանգ:
Դա վկայում է բակտերիաների կուտակման մասին, որոնք կարող են առաջացնել նաև գինգիվիտ, կոկորդի ինֆեկցիաներ:

Տնային պայմաններում կարելի է ազատվել ատամների դեղնությունից և ատամնաքարերից հետևյալ պարզ և արդյունավետ միջոցի շնորհիվ:
Անհրաժեշտ է
- 0,5 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ սոդա
- Ջրածնի պերօքսիդ
- Ջուր
- Բերանը ողողելու հեղուկ

Պատրստման և կիրառման եղանակը
Աղը և սոդան խառնել, ատամի խոզանակը խոնավացնել ջրում, այնուհետև թաթախել այդ խառնուրդի մեջ և դրանով մաքրել ատամները հինգ րոպե:
Հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու ջուրը խառնել և այդ հեղուկով ողողել բերանի խոռոչը մեկ րոպե, որից հետո ողողել բերանը սառը ջրով:
Այնուհետև ատամները մաքրել ատամի չոփիկի և ատամի թելի օգնությամբ, ողողել բերանը դրա համար նախատեսված հեղուկով, որից հետո կրկին ողողել բերանը սառը ջրով:
Պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ, ցանկալի է 3 օրյա ընդմիջումով: Շատ կարճ ժամանակում տարբերությունն ակնհայտ կլինի:



























