Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում. որն է այս հրաշք դիետայի գաղտնիքը

Օգտակար

Այս հրաշք դիետայի գաղտնիքն այն է, որ ծախսում եք սննդի հետ օրգանիզմ ներթափանցող էներգիան՝ ուտելիքը մարսելու և հեշտ նիհարելու համար:

Եթե ցանկանում եք արագ նիհարել, ապա, միանշանակ, այս սննդակարգը ձեզ համար է:

Ամենակարևորը՝ սովի զգացողությունը ձեզ չի տանջի այս դիետայի ժամանակ, և օրվա ընթացքում կարող եք ուտել նշված սնունդը, որքան կամենաք:

Իհարկե, եթե ցանկանում եք հասնել լավ արդյունքի, ապա կարելի է սահմանափակել նաև դրա քանակը:

Որպեսզի ձեզ զերծ պահեք վիտամինների պակասից, կարող եք այս սննդակարգի հետ միասին ընդունել վիտամինային կոմպլեքս:

Ֆիզիկական վարժությունները նույնպես արդյունավետ կլինեն, բայց եթե կտրականապես հրաժարվում եք վարժություններից, մի անհանգստացեք, այս սննդակարգն ամեն ինչ կանի ձեր փոխարեն:

1. Մրգային օր

Ամբողջ օրվա ընթացքում կերեք տարբեր մրգեր՝ բացառությամբ բանանի:

Քաշը կորցնելու համար լավագույնս նպաստում է ձմերուկը:

Ձմերուկի օրը կթեթևացնի ձեզ:

Իհարկե, ձմերուկ պետք է ուտել սեզոնին, այնպես որ, քանի դեռ ձմերուկ չկա, կարող եք ուտել ուրիշ մրգեր, եթե որոշել եք շտապ նիհարել:

2. Բանջարեղենային օր 

Կերեք միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած, խաշած:

Սննդից բացառեք լոբազգիներն ու եգիպտացորենը:

3. Բանջարեղեն+մրգեր 

Ամբողջ օրը վայելեք՝ ուտելով ցանկացած տեսակի բանջարեղեն և միրգ:

Թարմ բանջարեղեններից աղցան պատրաստեք՝ համեմված կիտրոնի հյութով և կծու չիլի պղպեղով:

4. Բանան+յոգուրտ 

Մի զարմացեք, այսօր կարող եք և պետք է ուտեք բանան, քանի որ ձեր օրգանիզմն ունի հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում:

Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 8 բանան, խմել 8 բաժակ ոչ յուղոտ կաթ և օգտագործել ցածր յուղայնությամբ յոգուրտ:

5. Հավ + լոլիկ 

Ամբողջ օրը ձեր սննդակարգում պետք է լինեն հավն ու թարմ լոլիկները:

Հավը կարելի է փոխարինել հնդկահավով:

Անպայման շատ ջուր խմեք. կերած յուրաքանչյուր լոլիկ պետք է կոմպենսացնել 1 բաժակ ջրով, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ աղերից և թթուներից:

6. Հավ+բանջարեղեն 

Վեցերորդ օրը կարող եք ուտել հավ և ցանկացած տեսակի բանջարեղեն: Իհարկե, բացառությամբ կարտոֆիլի և լոբազգիների:

7. Ապուրի օր 

Պատրաստեք ապուր, որը կարող եք ուտել ամբողջ օրը և դրա հետ մեկտեղ այրել ավելորդ ճարպերը:

Սուպը կարող եք պատրաստել 2 մեծ սոխով, 1 դդմիկով, 1 բուլղարական պղպեղով, լոլիկով, նեխուրով և կանաչիով:

Խաշեք բանջարեղենները, պատրաստի ապուրը մանրացրեք հատուկ սարքի մեջ (блендер):

Նիհարելու համար պետք է հիշեք ձեր նպատակակետը:

Կամքի ուժ բոլոր մարդիկ էլ ունեն, որպեսզի դիմանան 7 օր:

Այս տեսակ դիետայի ժամանակ լյարդը լիցքաթափվում է, ստամոքսը՝ հանգստանում, կարգավորվում է արյան մեջ շաքարի քանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում