Այս սովորությունն ընդմիշտ կփոխի ձեր կյանքը և կազդի ձեր առողջության և ինքնազգացողության վրա:
Այն, թե ինչպես եք սկսում օրը, շատ կարևոր է: Ով էլ որ լինեք՝ մայր, մարզիչ, գրող, բիզնեսմեն կամ ուսուցիչ, շատ կարևոր է օրը ճիշտ սկսել:
Ահա օրվա լավագույն սկզբի համար ամենապարզ և արդյունավետ միջոցը: Օրը սկսեք մի բաժակ գոլ ջրից՝ կես կիտրոնի հյութով:
Այս ըմպելիքը.
1.Ամրացնում է ձեր իմունիտետը
2. Կարգավորում է թթու-բազային հավասարակշռությունը
3. Օգնում է նվազեցնել քաշը
4. Նպաստում է մարսողությանը
5. Բնական միզամուղ է
6. Նպաստում է մաշկի առողջությանը
7. Պայքարում է ջրազրկման դեմ
Ջուրը պիտի լինի գոլ, այլ ոչ թե տաք: Օգտագործելուց հետո դրական արդյունքների երկար չեք սպասի:



























