Ինչպես ազատվել մղձավանջներից. լավագույն մեթոդը

Օգտակար

Մղձավանջները բավական տարածված են և անհանգստացնում են մոլորակի հասուն բնակչության շուրջ 4 տոկոսին: Մարդիկ որպես կանոն որևէ քայլ չեն ձեռնարկում այս խնդրից ազատվելու համար, մինչդեռ այն կարող է դառնալ հոգեկան լուրջ խանգարումների և անգամ ընկճախտի զարգացման պատճառ:

Մղձավանջներից ազատվելու լավագույն մեթոդը մտովի կերպարներն ու երազում տեղի ունեցած դեպքերը պատկերացնելն է: Սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար այս մեթոդն անհրաժեշտ է կիրառել միայն հանգստացած ու թուլացած ժամանակ:

Երազի սյուժեն հարկավոր է անընդհատ մտովի կրկնել և աստիճանաբար փոփոխել այնքան ժամանակ, մինչև դրանում որևէ անհանգստացնող կամ անհասկանալի փաստ այլևս չմնա: Այս դեպքում երազն այլև չի ասոցացվի վտանգի հետ և անգանգստությունն ու անօգնականության զգացողությունը կանհետանան: Սա կոգնիտիվ վերագնահատման տեսակներից մեկն է, որը մարդը գիտակցաբար, թե անգիտակցաբար կիրառում է առօրյայում:

Բացի այդ, մղձավանջներից ազատվելու համար գիտնականնեը խորհուրդ են տալիս նաև հաճախ զբոսնել պայծառ եղանակին, հանգստանալ ու թուլացնել մկանները: Սակայն այնուամենայնիվ, ինչպես նշում է Բժշկության ամերիկյան ակադեմիայի նախագահ Դուգլաս Կիրշը, սարսափելի երազներից ազատվելու համար համապատասխան մեթոդն անհրաժեշտ է ընտրել մասնագետի հետ, ինչը կօգնի առանձնացնել ամենաարդյունավետը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում