Մաղադանոսը հրաշալի միջոց է նրանց համար, որվքեր ցանկանում են մաքրել օրգանիզմը: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր:

Ահա, թե որ խնդիրների դեպքում է այն օգտակար.
1.Օգնում է օրգանիզմից դուրս բերել վտանգավոր նյութերը:
2.Օգնում է անեմիայի ժամանակ:
3.Պարունակելով վիտամին C, մաղադանոսը օգնում է բարձրացնել իմունիտետը:
4.Կարգավորում է արյան ճնշումը:
5.Պակասացնում է խոլեստերինի մակարդակը:

Մաղադանոսը օգտագործման եղանակները բազմաթիվ են: Ձեզ ենք ներկայացնում մաղադանոսից պատրաստված այս հյութը, որը խմելիս կզգաք, թե որքան եք թեթևանում:
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
- 1,5լ ջուր
- 1 կապ մաղադանոս
- 1 կտոր կիտրոն

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Եռացնել ջուրը, ավելացնել մանրացված մաղադանոսը, թողնել 15 րոպե թրմվի: Ապա ավելացնել կիտրոնը:
Հյութը խմել օրը 3 անգամուտելուց առաջ՝ խմելով ամեն անգամ 0,5 բաժակ: Հյութը խմել 14 օր:
Այս հյութը ոչ միայն կօգնի ձեզ ունենալ ցանկալի կազմվածք, այլ նաև կամրացնի ձեր իմունիտետը:



























