Ակնոց կրելն օգնում է լավացնել տեսողությունը, բայց նաև կարող է աչքերի մկանները ծուլացնել: Դրա հետևանքով՝ աչքերը թուլանում են, պահանջվող լինզաները հաստանում են:Բայց կան աչքերի մկաններն օգտագործելու միջոցներ, որոնք կարող են օգնել լավացնել տեսողությունը:1. Հանգստացեք էկրանիցԱչքերն էկրաններից հանգստացրեք առնվազն 2-3 ժամ ամեն օր:
2. Հանեք ակնոցըԱչքերին թույլ տալով հանգստանալ՝ կարող եք օգնել ամրացնել աչքերի մկանները:3. Աչքերի մերսումԱչքերն ամեն օր մերսեք այս նկարում նշված կետերի երկայնքով:
4. Փակեք ափերովԱփերն իրար շփեք, որ տաքանան, 15 վայրկյանով դրեք աչքերին, հետո դանդաղ հանեք:5. Աչքերի ամենաօրյա թուլացումՀեռուստացույցով, սմարթֆոնով կամ համակարգչով աշխատելիս ժամանակ առ ժամանակ հեռուն նայեք, որ աչքերը հանգստանան:6. Վիտամին АԳազարը շատ օգտակար է տեսողության համար: Որովհետև այն հարուստ է վիտամին А-ով, որը կենսականորեն կարևոր է աչքերի առողջության համար: Ձիթապտղի յուղը նույնպես հարուստ է վիտամին А-ով:7. Աչքերի լվացումԺամանակ առ ժամանակ աչքերը լվացեք տաք ջրով:8. ՄարզանքԱչքերը մարզեք՝ անցում անելով կտրուկ և աղոտ պատկերների միջև:Աչքերը մի քանի անգամ շրջեք ժամսլաքի ուղղությամբ, հետո ժամսլաքի հակառակ ուղղությամբ:Կամ աջ ձեռքը դրեք աջ աջքի վրա և դանդաղ ձախ ձեռքը առաջ ձգեք: Կենտրոնացեք ձախ ձեռքի ափի կետի վրա և ձեռքը դանդաղ շարժեք դեպի ձեզ: Նույնն արեք ձախ ձեռքով և ձախ աչքով:9. «8» թիվՕդում աչքերով 8 թիվը նկարեք:10. Աչքերի ճոճումԱյս վարժությունը թուլացնում է աչքերի մկանները՝ աչքերը նախ վեր ու վար շարժեք, հետո՝ կողքեր:Այս վարժությունների պարբերական կատարումը կօգնի լավացնել տեսողությունը, խուսափել ակնոցից: