Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար

Օգտակար

1. Կանաչ թեյը՝ փայլուն մազերի համար

Հակաօքսիդանտների, С և Е վիտամինների, В5 պրովիտամինի և պանթենոլի շնորհիվ՝ կանաչ թեյն իդեալականորեն հարմար է մազերի ամրացման համար: Նաև կօգնի գլուխ հանել խճճված մազերից և կկանխի մազաթափությունը: Որպեսզի մազերը սկսեն փայլել պետք է դրանք լվալ ֆիլտրացված թեյի և մի քանի կաթիլ կիտրոնի խառնուրդով:

Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար

2. Ձիթապտղի յուղը՝ մազերի խորը սնուցման համար

Շատ օգտակար է: Խոնավեցնում է, փափկեցնում, միաժամանակ ազդում է որպես հակաօքսիդանտ՝ վերականգնելով մազերը և դրանց ստիպելով փայլել: Մազերը պետք է լավ լվալ յուղով, հետո ծածկել լոգանքի գլխարկով: Մեկ ժամ սպասեք, հետո գլուխը լվացեք սովորական ձևով շամպունով: Ձիթապտղի յուղի տհաճ հոտը նվազեցնելու համար կարելի է դրա մեջ մի քանի կաթիլ լավանդայի կամ էվկալիպտի եթերայուղ ավելացնել:

3. Գարեջուրը՝ ծավալի համար

Հարուստ է սննդանյութերով և սպիտակուցով, որը մեծացնում է մազերի ծավալը, ուժ և փայլ կհաղորդի: Ավելի լավ արդյունքի համար պետք է գլուխը լվալ ոչ միայն գարեջրով, այլև դրան մի քանի կաթիլ լայմի հյութ ավելացնել:

Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար

4. Ծովի աղը՝ մազերի կենդանության համար

Իր մեջ պարունակվող տոնուս հաղորդող և հականեխիչ հատկություների, մեծաթիվ հանքանյութերի և վիտամինների շնորհիվ՝ ծովի աղը կենդանություն է հաղորդում մազերին, վերացնում է մաշկի դյուրագրգռությունը և վերականգնում է ծավալը: Օգտագործեք ծովի աղ աերոզոլում՝ խառնելով 1 բաժակ տաք ջուր, 2 ճ. գ. աղ և 1 թ. գ. ալոե վերա:

5. Կարմիր սոխը՝ մազերի ամրացման համար

Կարմիր սոխի հյութը հայտնի է մազաթափության դեմ իր արդյունավետությամբ, քանի որ զգալիորեն նպաստում է արյան շրջանառությանը և արդյունավետորեն սնուցում է մազի ֆոլիկուլները: Պետք է կարմիր սոխի հյութը քամել, հետո ներմերսել գլխամաշկի մեջ: Հետո սպասեք 20 րոպե և լավ լվացեք գլուխը: Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական մեկ անգամ:

Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում