Այս ըմպելիքի շնորհիվ՝ վիրուսը ձեր կողքով կանցնի

Ներկայացնում ենք ըմպելիք, որն անփոխարինելի է գրիպի և մրսածության շրջանում:

Ընդամենը 1 բաժակ վարսակի ըմպելիքը կապահովի օրգանիզմի դիմացկունությունը, նաև կվերականգնի տոնուսը և ուժերը:

Այս ըմպելիքը շատ վիտամիններ է պարունակում և օգտակար կլինի երեխաների ու դեռահասների համար:

Վարսակը լվացեք պարտադիր հոսող ջրի տակ:

Ծիրանի չիրը և թուզը կտրեք ոչ մեծ կտորներով:

Այս ըմպելիքի շնորհիվ՝ վիրուսը ձեր կողքով կանցնի

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 50 գ. հատիկավոր վարսակ,
  • 4 հատ ծիրանի չիր,
  • 4 հատ թուզ,
  • 2 ճ. գ. չամիչ,
  • 1 ճ. գ. բնական մեղր,
  • 300 մլ ջուր:

Պատրաստման եղանակը՝

Ամենը՝ բացի մեղրից, լցրեք կաթսայի մեջ, վրան եռացած ջուր լցրեք, հասցրեք եռման վիճակի, եռացրեք 15 րոպե:

Լցրեք թերմոսի մեջ և թողեք 3 ժամ:

Հետո բլենդերով մանրացրեք մինչև համասեռ զանգված ստացվի, ավելացրեք մեղրը և լավ խառնեք: Խմեք տաք վիճակում:

Սա հրաշալի վիտամիններով հարուստ էներգետիկ ըմպելիք է, որն էներգիա է տալիս և առույգացնում է: