Սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը

Մաշկի սև կետերը մաքրող ժողովրդական բոլոր բաղադրիչներից ամենատարածվածը, թերևս, կավն է:

Կավով դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիները, այլև՝ լավացնում են պրոբլեմատիկ մաշկը:

Սև կետերը կարելի է մաքրել, նախ և առաջ, 2 տեսակի կավով՝ սպիտակ և սև:

Ձեզ ենք ներկայացնում 3 դիմակների բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել այս անցանկալի թերություններից:

Կավից դիմակներ

Սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը

1.

Սպիտակ կավից և ասպիրինից դիմակ. 1թ/գ կավն ու ասպիրինի 3 հաբը լուծեք մի փոքր քանակությամբ գոլ ջրի մեջ: Շաբաթական երկու անգամ 20 րոպեով քսեք դիմակը:

2.

Սպիտակ կավից և սալիցիլաթթվից դիմակ. խառնեք կավն ու սալիցիլաթթվի ջրային լուծույթը: Ստացված զանգվածը քսեք այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Երբ դիմակը չորանա, մաքրեք այն տաք ջրով:

3.

Ինտենսիվ դիմակ՝ սև կետերի դեմ. 2–3ճ/գ սև կավը խառնեք մի փոքր քանակությամբ բույսերի թուրմի մեջ, ավելացրեք 1թ/գ կիտրոնի հյութ և 1 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

Կավից դիմակները րոպեական ազատում են ձեզ սև կետերից և մաշկի այլ անհարթություններից: