Armblog.am-ը ներկայացնում է՝ Կարելի է ձեռնամուխ լինել այն աշխատանքին, որն ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ հետաձգել եք։
Այսօր դրա համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։ Արդյունքը ձեզ 100 տոկոսով կուրախացնի։
ԽՈՅ
Այսօրվա պլանները կազմելիս ցանկալի չէ շեշտը դնել նոր նախագծերի վրա։ Դրանց իրագործման ժամանակը դեռ չի եկել։
Ավելի լավ է ավարտին հասցնել հին գործերը։ Այդ դեպքում մասնագիտական հարցերում կատարյալ կարգուկանոն կլինի։
ՑՈՒԼ
Մի՛ շտապեք անվերապահորեն հավատալ նրանց, ովքեր կփորձեն ձեր աչքին սևացնել ձեր մտերիմ մարդուն։
Նախ ստուգեք նրանց խոսքերը։ Մեծ է հավանականությունը, որ դրանք անհիմն զրպարտություններ են։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մասնագիտական հարցեր լուծելիս մի՛ ընկեք քանակի հետևից։ Դուք կարող եք հասնել բարձր ցուցանիշների, բայց որակը կտուժի։
Դա լավագույնս չի անդրադառնա ձեր՝ որպես մասնագետի հեղինակության վրա։
ԽԵՑԳԵՏԻՆ
Որքան էլ գրավիչ թվա նոր ծանոթը, չարժե նրա հետ լուրջ հարաբերություններ սկսել։
Դրանք չեն լինի ո՛չ երջանիկ, ո՛չ էլ երկարատև։ Հիասթափությունից բացի՝ ուրիշ ոչինչ չեն բերի։
ԱՌՅՈՒԾ
Եթե գործը՝ մասնագիտական կամ կենցաղային, հենց սկզբից չի ստացվում, մի՛ համառեք։
Մի՛ փորձեք այն ամեն գնով ավարտին հասցնել։ Ավելի լավ է կենտրոնանալ փոքր, բայց ոչ պակաս կարևոր հարցերի լուծման վրա։
ԿՈՒՅՍ
Թանկարժեք իրը կես գնով ձեռք բերելու առաջարկը պետք է զգոնացնի ձեզ։ Նույնիսկ եթե վաղուց էիք երազում դրա մասին։
Ամենայն հավանականությամբ, այդ «առատաձեռնության» հետևում ինչ-որ խորամանկություն կա։ Ավելի լավ է հրաժարվել գնումից։
ԿՇԵՌՔ
Ազգականների հետ շփումն այսօր բավականին լարված կլինի։ Դա լավագույնս չի անդրադառնա ներընտանեկան հարաբերությունների վրա։
Քանի որ հարազատներին չեն ընտրում, փորձեք թույլ չտալ կոնֆլիկտներ։
ԿԱՐԻՃ
Սրտին մոտ մի՛ ընդունեք այն պահանջները, որոնք այսօր կարող են ներկայացնել ձեզ թե՛ մտերիմները, թե՛ անծանոթները։
Նրանց կարծիքը ձեր մասին իրենց սեփական խնդիրների արտացոլումն է, ոչ թե ձերը։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Կյանքից դժգոհությունը ցույց կտա, որ չափազանց քննադատաբար եք վերաբերվում ինքներդ ձեզ։
Գուցե արժե կանգ առնել և վերանայել վերջին շրջանի գործողությունները։ Փորձեք գնահատել ձեր ձեռքբերումները դրական կողմից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Էներգիան, որով աստղերն այսօր կօժտեն ձեզ, չարժե միանգամից ծախսել։ Շատ կարևոր է կուտակել այն։
Մոտ ապագայում այն պետք կգա կարևոր մասնագիտական նախագծի իրականացման համար։
ՋՐՀՈՍ
Աստղերը ձեզ համար հաճելի տեսարան են պատրաստել։ Դուք կտեսնեք, թե ինչպես է կյանքը պատժում այն մարդուն, ով նեղացրել է ձեզ։
Ճիշտ է, ձեր բնածին պարկեշտության և բարության պատճառով դա ձեզ մեծ ուրախություն չի պատճառի։
ՁԿՆԵՐ
Անհրաժեշտ է ուշադիր լինել ցանկացած ասված բառի նկատմամբ։ Այսօր կարող եք հեշտությամբ վիրավորել անմեղ մարդու։
Հետագայում կզղջաք դրա համար, բայց ոչինչ ուղղելու հնարավորություն չեք ունենա։
🔮 ՀԱՎԱՆԵՑԻ՞Ք ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ Հավատո՞ւմ եք, որ աստղերը կարող են հուշել ճիշտ ճանապարհը։ Ձեր նշանի կանխատեսումը համապատասխանո՞ւմ է ձեր այսօրվա տրամադրությանը։ Կիսվեք մեկնաբանություններում։ 👇
⚠️ ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ. Այս հոդվածը կրում է բացառապես ժամանցային բնույթ։ Աստղագուշակությունը գիտություն չէ, և կանխատեսումները չպետք է ընդունվեն որպես անվերապահ ճշմարտություն կամ գործողության ուղեցույց։
⚠️ Հոդվածը պատրաստվել է հատուկ Armblog.am կայքի համար։ Նյութի ամբողջական կամ մասնակի վերահրապարակումը խստիվ արգելվում է։







