Այս աղջիկը պարզապես ձեռքերը մտցրեց դոնդողով լուծույթի մեջ. արդյունքն ապշեցուցիչ է…

Դոնդողն ամենաարդյունավետ մթերքներից է, որն օգնում է վերադարձնել եղունգների ամրությունը:

Այն մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ինչը ոսկրային հյուսվածքների հիմքն է, նաև եղունգների բաղադրիչ է:

Կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ դոնդողի պարբերական օգտագործումը կօգնի լավացնել եղունգների վիճակը, կկանխի դրանց շերտավորումը և դյուրաբեկությունը:

Դոնդողն օգտակար ամինաթթուներ է պարունակում, որոնք դրականորեն են ազդում եղունգների աճի և վիճակի վրա:

Ներկայացնում ենք 3 պարզ ժողովրդական միջոց, որոնք հրաշքներ են գործում եղունգների հետ:

Այս աղջիկը պարզապես ձեռքերը մտցրեց դոնդողով լուծույթի մեջ. արդյունքն ապշեցուցիչ է...

Բաղադրատոմս №1

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 ճ. գ. դոնդողի հատիկներ
  • 1 բաժակ տաք եռացած ջուր

Կիրառումը՝

1. Մաքուր տարայի մեջ լցրու դոնդողը և բացիր ջրով: Եթե հատիկները չեն լուծվել, խառնուրդը դիր ջրային գոլորշու վրա: Խառնուրդն անընդհատ խառնելով՝ հասցրու համասեռ վիճակի:

2. Ձեռքերդ մտցրու պատրաստված միջոցի մեջ և պահիր 15-20 րոպե: Ավելի լավ արդյունքի համար այդ ամբողջ ընթացքում եղունգներդ մերսիր:

3. Պրոցեդուրան արա շաբաթական 3-4 անգամ, կուրսի տևողությունը մոտ 2 ամիս է: Կանխարգելման համար միջոցն օգտագործիր շաբաթական մեկ անգամ:

Այս աղջիկը պարզապես ձեռքերը մտցրեց դոնդողով լուծույթի մեջ. արդյունքն ապշեցուցիչ է...

Բաղադրատոմս №2

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 3 ճ. գ. թարմ կաթ
  • 2 թ. գ. դոնդողի հատիկներ
  • 1/2 թ. գ. կիտրոնի հյութ

Կիրառումը՝

1. Դոնդողի վրա լցրու կաթը և թող փակ կափարիչի տակ տաք տեղում:

2. Խառնուրդը դիր ջրային գլորշու վրա և խառնելով՝ հասցրու համասեռ վիճակի, այն չգերտաքացնես:

3. Զանգվածին կիտրոնի հյութն ավելացրու (կարելի է կիտրոնի եթերայուղ օգտագործել):

4. Պատրաստի միջոցը հավասար շերտով քսիր ամեն եղունգիդ: Մոտ կես ժամ անց լվա ձեռքերդ:

Այս աղջիկը պարզապես ձեռքերը մտցրեց դոնդողով լուծույթի մեջ. արդյունքն ապշեցուցիչ է...

Բաղադրատոմս №3

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 3 ճ. գ. թարմ կաթ
  • 2 թ. գ. դոնդողի հատիկներ
  • 1/2 թ. գ. սոխի հյութ

Կիրառումը՝

1. Դոնդողի վրա լցրու կաթը և թող փակ կափարիչի տակ տաք տեղում:

2. Խառնուրդը դիր ջրային գոլորշու վրա և խառնելով՝ հասցրու համասեռ վիճակի:

3. Զանգվածին ավելացրու սոխի հյութը:

4. Պատրաստի միջոցը որպես քսուք օգտագործիր ամեն եղունգիդ համար: 20 րոպե անց ձեռքերդ լավ լվա տաք ջրով:

Այս աղջիկը պարզապես ձեռքերը մտցրեց դոնդողով լուծույթի մեջ. արդյունքն ապշեցուցիչ է...