Ոտքերը չխնամելու հետևանքով շատ խնդիրներ են առաջանում՝ ճաքճքած կրունկներ, մաշկի չորություն, ոտքերի քոր, կոշտուկներ, սնկեր, վարակներ:
Անհարմար կոշիկ հագնելը, վատ սնվելը, մաշկի խոնավության բացակայությունը նույնպես կարող են ոտքերի խնդիրների պատճառ դառնալ:
Ներկայացնում ենք պարզ միջոց, որը կօգնի մեղմացնել ախտանիշերը, կօգնի բուժել երակների վարիկոզ լայնացումը:
Անհրաժեշտ բաղադրիները՝
• 1 ճ. գ. քրքում
• 1 բաժակ բժշկական սպիրտ
• Ասպիրինի 10 հաբ
Պատրաստումը՝
1. Նախ պլաստիկե տարայի մեջ սպիրտ լցրեք:
2. Ավելացրեք քրքումը, լավ խառնեք:
3. Ասպիրինի հաբերը փոշու վերածեք: Փոշին ավելացրեք խառնուրդին, նորից խառնեք:
4. Տարան կափարիչով ծածկեք և թողեք 24 ժամ:

Կիրառումը՝
Ոտքերը մաքրեք, փաթաթեք բամբակե-թղթյա գործվածքով և փակեք փաթեթով: Գուլպա հագեք: Կրկնեք ամեն գիշեր:
Առավոտյան հանեք ամենը և ոտքերը ողողեք տաք ջրով: Հետո խոնավեցրեք քսուքով:
Լավագույն արդյունքի համար բուժումը շարունակեք 10 օր: Կազատվեք կոշտուկներից ու կրունկների ճախճքածությունից, կբուժեք երակների վարիկոզ լայնացումը:



























