✨ Աստղագուշակ նոյեմբերի 4-ի համար 🔮💫

Սակայն բախտը, նախևառաջ, կժպտա նրանց, ովքեր վստահ են իրենց ուժերին և պատրաստ են շարժվել դեպի նախանշված նպատակը։ 💪

Այս շրջանում կարելի է սկսել նոր նախագծեր, ստանձնել լրացուցիչ աշխատանքային պարտականություններ։

Նաև հարմար պահ է սեր խոստովանելու, ամուսնության առաջարկություն անելու և դրան պատասխանելու համար (ցանկալի է՝ համաձայնությամբ)։ ❤️


Խոյ ♈️

Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ լավագույն կողմով ներկայանալու գործընկերների և հատկապես ղեկավարության առջև։ 🧐 Հնարավոր է՝ ձեզ պատշաճ չեն գնահատում, ուստի ժամանակն է ուղղել այդ անարդարությունը։

Ցուլ ♉️

Մի մարդու քննադատությունները, որն անհասկանալի պատճառով ձեր նկատմամբ կանխակալ է տրամադրված, սրտին մոտ մի՛ ընդունեք։ 😌 Նրա կարծիքը ձեզ համար հազիվ թե որևէ նշանակություն ունենա, այնպես որ խնայեք նյարդերն ու հանգստություն պահպանեք։

Երկվորյակներ ♊️

Մրցակից գործընկերները, ամենայն հավանականությամբ, կցանկանան ձեզ շեղել աշխատանքային տեմպից և դրա համար մեծ ջանքեր կգործադրեն։ 😒 Բայց դուք կարող եք չտրվել նրանց սադրանքներին և նրանց ինքնագոհության առիթ չտալ։

Խեցգետին ♋️

Քանի որ այսօր աշխատանքային առանձնահատուկ ձեռքբերումներ սպասել պետք չէ, աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել ձեր շուրջը կարգուկանոն հաստատելով։ 🧹 Սկսեք սեփական աշխատասեղանից և հասեք մինչև ամբողջ մոլորակը։

Առյուծ ♌️

Մասնագիտական հաջողությունը սպասում է հիմնականում նրանց, ովքեր կկարողանան կենտրոնանալ և պլանավորել օրը ժամերով, իսկ ավելի լավ է՝ րոպեներով։ 📝 Սա թույլ չի տա շեղվել երկրորդական հարցերի վրա։

Կույս ♍️

Եթե անվերջ հաշվարկեք, թե ինչպես ճիշտ և տնտեսապես շահավետ կատարել առաջին քայլը, կարող եք ընդհանրապես մոռանալ՝ ինչպես քայլել, այսինքն՝ գործել։ 🚶‍♀️ Բավական է խորհել նոր նախագծի շուրջ, ժամանակն է անցնել դրա իրագործմանը։

Կշեռք ♎️

Օրը բարենպաստ է մասնագիտական հեղինակությունն ամրապնդելու համար։ Մի՛ ամաչեք արտահայտել ձեր նկատառումները կարևոր աշխատանքային հարցերի վերաբերյալ։ 💡 Դրանք դիպուկ կլինեն, և հետևաբար՝ շատ արժեքավոր։

Կարիճ ♏️

Այսօր հնարավորություն կունենաք ուղղելու նախկինում թույլ տված սխալը կամ ճշգրտելու ավելի վաղ ընդունված սխալ որոշումը։ ⏳ Շտապե՛ք, քանի դեռ ժամանակ կա, հակառակ դեպքում ստիպված կլինեք երկար ուղղել ձեր բացթողումները։

Աղեղնավոր ♐️

Այս ընթացքում դուք կհնձեք այն պտուղները, ինչ «ցանել» եք նախորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ 🌾 Այնպես որ, վիրավորական, բայց հավանական անհաջողության դեպքում մեղադրել ստիպված կլինեք միայն ձեզ, բայց վաստակած հաջողության համար շնորհակալություն հայտնել՝ նույնպես։

Այծեղջյուր ♑️

Հաջող կլինեն ցանկացած ֆինանսական նախաձեռնություններ, այդ թվում և նրանք, որոնք կապված են զուտ հաջողության հետ։ 💰 Ու թեև աստղերը դժվար թե խորհուրդ տան խաղատանը խաղալ, ապա վիճակախաղի տոմսեր գնել կարելի է և նույնիսկ պետք է։

Ջրհոս ♒️

Օրը բարենպաստ է իմիջը փոխելու համար, որը, կարծես թե, վաղուց արդիական չէ։ 💇‍♀️ Աստղերը խորհուրդ են տալիս այցելել գեղեցկության սրահ, նոր կերպարի շուրջ խորհրդակցել վարսահարդարի, դիմահարդարի և ոճաբանի հետ։

Ձկներ ♓️

Վատ ինքնազգացողությունը, որն այս շրջանում կարող է իր մասին զգացնել տալ, իրականում պսիխոսոմատիկայի դրսևորում կլինի։ 😔 Այն կապված է ոչ թե ֆիզիկական, այլ օրգանիզմի հոգեբանական խնդիրների հետ, որոնք պետք է շտապ լուծել։

Կիսվել սոց․ ցանցերում