Աստղագուշակ նոյեմբերի 1-ի համար 🗓️✨🔮

Այսօր հաջողությունը (կամ անհաջողությունը) ուղիղ կապ ունի ձեր արարքների հետ։ Կարևոր է՝ մարդը շրջապատին լավությո՞ւն է անում, թե՞ վնաս է տալիս։

Լավություն անելու դեպքում Տիեզերքը ձեր բարեգործությունը կրկնակի կվերադարձնի 🎁։ Իսկ չարիք գործելու դեպքում սեփական փորձով կհամոզվեք, թե ինչ է «բումերանգի օրենքը»։


Խոյ

Եթե ուրիշներին խղճում եք, միայն խոսքով մի սահմանափակվեք։ Խղճահարությունը վերածեք ակտիվ գործողության՝ օգնեք նրանց, ինչով կարող եք։ Սակայն միևնույն ժամանակ փորձեք չխղճալ ինքներդ ձեզ 😔։ Ինքնախղճահարությունը քայքայիչ զգացմունք է, որը ձեզ երկար ժամանակով դուրս կհանի սովորական հունից՝ թե՛ կենցաղային, թե՛ անձնական։

Ցուլ

Այսօր ուրիշների հասցեին ոչ միայն վատ խոսքեր, այլև նույնիսկ չար մտքեր թույլ մի տվեք։ Գրեթե անմիջապես կարող եք ստանալ «համաչափ» պատասխան հարված ⚡️։ Դժվար թե իրադարձությունների նման զարգացումը ձեզ դուր գա։

Երկվորյակ

Կարևոր որոշումներ կայացնելու համար լավ օր չէ։ Այսօր դուք դա կանեք շտապողական, առանց լավ մտածելու 🧠։ Զարմանալի չէ, որ որոշումը սխալ կլինի, և հետագայում ստիպված կլինեք զղջալ ձեր անխոհեմության համար։

Խեցգետին

Թեև հանգստյան օր է, խոշոր գնումներ անելը ցանկալի չէ. դրանք կարող են անհաջող լինել 🛍️։ Փոխարենը՝ մանր ու ոչ թանկ իրեր ձեռք բերել ոչ միայն կարելի է, այլև պետք է։ Շոփինգը կբարձրացնի ձեր տրամադրությունը։

Առյուծ

Այսօրվա իրադարձությունները շատ բան կփոխեն մի մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքի մեջ, ով մինչ այժմ ձեզ չափազանց տհաճ էր թվում։ Կարող է պարզվել, որ այս ամբողջ ընթացքում դուք սխալվում էիք՝ գնահատելով նրա առավելություններն ու թերությունները։ 🤔

Կույս

Օր է, երբ պետք է խուսափել մտերիմների հետ շատ սերտ շփումից։ Նրանց գրգռվածությունը կարող է վեճի պատճառ դառնալ 😤։ Եվ չնայած այն կծագի դատարկ տեղում, այն հարթելը շատ դժվար կլինի։

Կշեռք

Հիանալի ժամանակ է նախկինում գործած սխալներն ուղղելու համար, հատկապես եթե դրանք վերաբերում են հարազատների և մտերիմների հետ հարաբերություններին 🙏։ Ցանկալի է ներողություն խնդրել նրանցից, ում (գուցե ոչ դիտմամբ) նեղացրել եք։

Կարիճ

Եթե որոշեք սպորտով զբաղվել, խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 🏋️։ Ձեր օրգանիզմն այժմ պատրաստ չէ համաշխարհային ռեկորդներ սահմանելուն։ Ուստի, ակնկալվող օգուտի փոխարեն, լարվածությունը ձեզ միայն վնաս կբերի։

Աղեղնավոր

Որքան էլ կյանքի ֆինանսական կողմը ձեզ կարևոր թվա, մի պահ մոռացեք փողի մասին և մտածեք հոգևորի շուրջ 🧘։ Ինչո՞ւ, օրինակ, չգնալ թատրոն՝ դիտելու մի ներկայացում, որը դեռ չեք տեսել։

Այծեղջյուր

Շրջապատի քմահաճությունները և դժգոհությունը կարող են ձեր մեջ պատասխան գրգռվածություն առաջացնել։ Այնուամենայնիվ, թույլ մի տվեք նյարդերին «թափ առնել» 🌪️։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այնպես որ ներողամտությունը չի խանգարի։

Ջրհոս

Թեև հանգստյան օր է, այսօրվա բոլոր գործերը պետք է մանրամասն ու հստակ պլանավորել հենց առավոտից՝ բառացիորեն րոպեներով բաշխելով 📝։ Այդ դեպքում երեկոյան տհաճ զգացողություն չեք ունենա, թե ժամանակը զուր եք վատնել։

Ձկներ

Ձեզ տհաճ մարդկանց մոտ թույլ մի տվեք։ Նրանք կխլեն ձեր կենսական էներգիան, ինչը ցանկալի չէ ցանկացած պահի, իսկ հանգստյան օրը՝ առավել ևս 🙅‍♀️։

Կիսվել սոց․ ցանցերում