Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ, թե ինչպես կարելի է ձեռքի տակ եղած միջոցներով վերականգնել արծաթյա զարդերի նախկին գեղեցկությունը։
Ժամանակի ընթացքում արծաթը սկսում է մգանալ, և դրանից հնարավոր չէ խուսափել։ Շատերին թվում է, թե դա տեղի է ունենում մարդու մարմնի հետ շփման պատճառով, բայց դա մեծ սխալ է։ Արծաթը սկսում է օքսիդանալ ծծմբաջրածնի հետ ռեակցիայի հետևանքով։
Ծծմբաջրածինը միշտ առկա է այնտեղ, որտեղ մարդիկ կան։ Նաև, եթե օդը խոնավ է, ապա այն նույնպես պարունակում է ծծմբաջրածին։ Եթե արծաթը սկսում է խամրել, դա նորմալ գործընթաց է, և պետք չէ այդ առիթով շատ անհանգստանալ, քանի որ ամեն ինչ կարելի է շտկել։
Արծաթից սև բծերը հեռացնելու համար ձեզ հարկավոր է կաթսա, որում կարող եք եռացնել զարդերը։ Դրա համար օգտագործեք հենց էմալապատ կաթսա, քանի որ այն կստեղծի գալվանական գոլորշի։

Դրանից հետո վերցրեք փայլաթիթեղ և զարդերը դրեք դրա մեջ։
Եթե զարդերի վրա մալաքիտե կամ փիրուզե քարեր կան, ապա ավելի լավ է դրանք չեռացնել։ Եթե զարդերը զարդարված են ադամանդներով, ապա եռացումը չի վնասի դրանց։
Կաթսայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մի քանի ճաշի գդալ սոդա։ 200 մլ ջրի համար հարկավոր է մի քանի թեյի գդալ սոդա։ Երբ տեսնեք պղպջակներ ու փրփուր, փայլաթիթեղի մեջ դրված զարդերը տեղավորեք կաթսայի մեջ։
Զարդերը պետք է շփվեն փայլաթիթեղի հետ, հակառակ դեպքում արծաթը չի մաքրվի։ Երբ ռեակցիան սկսվի, փայլաթիթեղը կսկսի լուծվել՝ զարդերը մաքրելու համար։ Բավական է, որ ջուրը եռա մի քանի րոպե, բայց եթե զարդերը շատ կեղտոտ են, ժամանակը կարող եք ավելացնել։
Դրանից հետո զարդերը լվացեք հոսող ջրի տակ, սառեցրեք և չորացրեք։
Հաջողություն ենք մաղթում։



























