13 առողջական խնդիր, որոնցից կփրկի կիտրոնի հյութը
13 առողջական խնդիր, որոնցից կփրկի կիտրոնի հյութը։ Այն էժան է և անվնաս։ Ջուրը կիտրոնի հետ առավոտյան ամենալավ ծեսերից մեկն է առողջ ապրելակերպի համար։ Կիտրոնի հյութը համարվում է հզոր հակաօքսիդանտ։ Այն պարունակում է վիտամին B և C, կալիում, ածխաջրեր, եթերային յուղեր և այլ բաղադրիչներ։
Կանոնավոր կերպով կիտրոնի հյութ խմեք, և դուք կապահովեք ձեզ հզոր իմունիտետ, կբարելավեք մարսողությունը, կնվազեցնեք ավելորդ քաշը և կբուժեք մի շարք հիվանդություններ։
Եթե դուք ունեք այս 13 խնդիրներից գոնե մեկը, անպայման սկսեք կանոնավոր կերպով ջուր խմել կիտրոնով։

Պզուկներ Ջուրը կիտրոնով կարող է կանխարգելել պզուկների առաջացումը։ Մեկ այլ պարզ միջոց է՝ զգուշորեն սրբել դեմքը քամած կիտրոնով։ Սա դեմքի մաքրման լավ մեթոդ է։
Երիկամների քարեր Կալիումը մեզի մեջ մեծացնում է ցիտրատի մակարդակը, որը կանխում է օքսալատների (աղերի) առաջացումը, որոնք էլ հիմք են ծառայում երիկամներում քարերի ձևավորման համար։
Թույլ իմունիտետ Կիտրոնով ջուրը խթանում է իմունային համակարգը և օգնում է ավելի արագ հայտնաբերել և վերացնել ախտածինները։
Ավելորդ քաշ Կիտրոնի վիտամինները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ցիտրուսային մրգերը հարուստ են նաև պեկտինով, որն օգնում է վերահսկել քաղցը։ Բացի այդ, կիտրոնի հյութը կարող է ուժեղացնել մարսողությունը և խթանել լեղու արտադրությունը։
13 վտանգավոր առողջական խնդիր, որոնցից կփրկի կիտրոնի հյութը։
Լեղապարկի խնդիր Եթե դուք ունեք խնդիրներ լեղապարկի հետ և ցավեր եք զգում միզելիս, ապա կերակուրի ընթացքում ջուր խմեք կիտրոնով։
Գրիպ և մրսածություն Կիտրոնի մեջ առկա վիտամին C-ն գործում է որպես բնական հակաօքսիդանտ։ Դրա հակաբակտերիալ հատկությունները նպաստում են գրիպից և մրսածությունից ավելի արագ բուժվելուն։
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌՀ) Ջուրը կիտրոնով կթեթևացնի ձեր վիճակը։ Արդեն 2 շաբաթ կիտրոնով ջուր ընդունելուց հետո ձեր ինքնազգացողությունը զգալիորեն կբարելավվի։
Թույլ եղունգներ Կիտրոնի հյութը ամրացնում է եղունգները և վերացնում սպիտակ բծերը, որոնք սակավարյունության առաջին նշանն են։
Թունավորումներ Եթե դուք ճամփորդության եք գնում, կիտրոնով ջուրը կօգնի խուսափել սննդային թունավորումներից և հաղթահարել մարսողության հետ կապված խնդիրները։
Ֆիբրոմիալգիա Կիտրոնով ջուրը և մաքուր կիտրոնի հյութը կօգնեն ձեզ հաղթահարել ֆիբրոմիալգիայով պայմանավորված հյուծվածությունը։
Բորբոքումներ Որքան էլ տարօրինակ է, կիտրոնը կարող է չեզոքացնել թթվայնությունը։ Այս կերպ այն կարող է դադարեցնել կամ կանխարգելել բորբոքային գործընթացները։
Մկանային ցավեր մարզումից հետո Ծանր մարզումից հետո կիտրոնով ջուր խմեք՝ կաթնաթթվի ազդեցությունը չեզոքացնելու և ցավը մեղմելու համար։
Այտուցներ և հոդացավեր Կիտրոնի հյութը նվազեցնում է միզաթթվի կուտակումը հոդերում և այդպիսով կանխարգելում բորբոքումներն ու արթրիտը։ Կիսվեք այս խորհուրդներով ձեր ընկերների և մտերիմների հետ։



























