Քչերը գիտեն, թե մեր նախնիներն ինչքան բարձր էին գնահատում այս բույսը, ինչպե՞ս և ո՞ւմ է այն օգնում։
Ավազային անմահիկը լայնորեն տարածված է երկրի բոլոր մարզերում: Անմահիկն աճում է ավազոտ հողերում՝ տափաստաններում և չոր անտառներում, հազվադեպ՝ քարքարոտ հողերում։
Ռուսաստանի խոտաբույսերը․ ավազային անմահիկ (ցմին)
Անմահիկը բազմամյա խոտաբույս է՝ 15-40 սմ բարձրությամբ։ Նրա արմատը ճյուղավորված է, ցողունը՝ ուղիղ, վերին մասում՝ ճյուղավորված։ Տերևները նշտարաձև են։ Անմահիկի ծաղիկները մանր են, դեղին կամ նարնջագույն, հավաքված գնդաձև զամբյուղներում։ Պտուղները՝ սերմիկներ՝ մազիկներից կազմված փետուրներով։ Բույսը ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ »

Անմահիկի քիմիական կազմը՝ անմահիկի ծաղկազամբյուղները պարունակում են եթերային յուղեր, դաբաղանյութեր և դառը նյութեր, վիտամին C և կարոտին։ Խոտաբույսում հայտնաբերվել են եթերային յուղեր, վիտամին C և K, կարոտին, դաբաղանյութեր։»
Անմահիկի դեղորայքային հումքը ծաղկաբույլերն են, որոնք հավաքում են ծաղիկների բացվելու սկզբում՝ կարճ կտրված ցողուններով։ Պատրաստի հումքը բաղկացած է միայն վառ դեղին ծաղկաբույլերից՝ ոչ ավելի, քան 1 սմ ցողունով։ Հումքը պահվում է արկղերի կամ կափարիչներով թիթեղյա տուփերի մեջ։
Ժողովրդական բժշկության մեջ անմահիկի խոտաբույսերի և ծաղիկների թուրմն օգտագործվում է լյարդի տարբեր հիվանդությունների (որպես լեղամուղ միջոց), միզապարկի բուժման համար, ինչպես նաև ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։ Անմահիկը կիրառվում է նաև որդերին օրգանիզմից հեռացնելու և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։
- Բույսի կազմում եթերային յուղերի բարձր պարունակության շնորհիվ անմահիկն օգտագործվում է ինչպես բուժման, այնպես էլ էնդոկրին համակարգի խանգարումների, խոլեցիստիտի և նյութափոխանակության խանգարումների կանխարգելման համար։
- Խոտաբույսի դառնությունը նպաստում է ստամոքսահյութի արտազատմանը։
- Միանվագ կարող է նշանակվել որպես լուծողական՝ փորկապության և կոլիտի դեպքում։
- Ավազային անմահիկն արդյունավետ է երիկամներում և լեղապարկում առկա քարերի բուժման և կանխարգելման, միզուղիները ավազից և քարերից մաքրելու համար։
- Անմահիկի կազմում ֆլավոնոիդների և խեժային թթուների առկայության շնորհիվ այն օգտագործվում է որպես հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոց։
- Անմահիկի կազմում գալենային պատրաստուկների առկայությունը խթան է հանդիսանում խոլեստերինից լեղաթթուների սինթեզի համար, ինչպես նաև բարձրացնում է բիլիռուբինը։
- Այն մտնում է հակաճիճվային դեղամիջոցների կազմի մեջ, իսկ դրա թուրմերը նշանակվում են օրգանիզմից մակաբույծներին հեռացնելու համար։
- Անմահիկը նպաստում է արյան մակարդմանը, այդ իսկ պատճառով արդյունավետ է ինչպես բաց վերքերի ապաքինման, այնպես էլ ներքին արյունահոսությունների, ներառյալ արգանդային արյունահոսությունների դեպքում։
- Կոմպլեքսային թերապիայում այն կիրառվում է շաքարային դիաբետի բուժման և խոլեստերինը իջեցնելու նպատակով։
- Բույսի քիմիական կազմում ֆլավոնոիդային միացությունների առկայությունը հանդես է գալիս որպես հանգստացնող միջոց, ուստի այն օգտագործվում է նյարդային խանգարումների, սթրեսի, ինչպես նաև սրտի զարկերի հաճախականությունը նվազեցնելու (արյունատար անոթները թուլացնելու միջոցով) և ստամոքս-աղիքային տրակտի օրգանների սպազմի դեպքում՝ որպես թուլացնող միջոց։
- Այս չորացված ծաղիկն արդյունավետ է ռևմատիզմի և հոդատապի (подагра) դեպքում։
- Այն նշանակում են ցիստիտի և երիկամների հիվանդությունների դեպքում՝ ինքնուրույն կամ այլ խոտաբույսերի հետ համատեղ։
- Բույսի քիմիական կազմում մագնեզիումի, կալցիումի, կալիումի, երկաթի, ցինկի, ալյումինի, պղնձի, վիտամին C և K-ի առկայության շնորհիվ թուրմերն ու եփուկներն ունեն ընդհանուր ամրապնդող և տոնուսավորող ազդեցություն։
- Ավազային անմահիկը եփում են ՍՇՀ-ի (սուր շնչառական հիվանդություն) դեպքում հազը վերացնելու համար։
Ինչպե՞ս ընդունել անմահիկը
Ցմինը կարելի է ընդունել թուրմի և եփուկի տեսքով։
Թուրմ Ինչպես ցանկացած այլ դեղաբույս, անմահիկի մեկ ճաշի գդալը թրմում են մեկ բաժակ եռացրած ջրի մեջ՝ 15-20 րոպե։ Քամած թուրմն ընդունում են օրական երեք անգամ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ։
Սակայն եթե դուք ցանկանում եք լեղու դրենաժ իրականացնել, իսկ մենք գիտենք, որ անմահիկը հիանալի լեղամուղ է, ապա նույն մեկ ճաշի գդալի վրա պետք է ավելացնել 0.5 լիտր սառը ջուր և թրմել այն ամբողջ գիշեր (7-8 ժամ)։ Խմել քաղցած վիճակում։ Մեկ օրում պետք է օգտագործել ամբողջ ծավալը։
Եփուկ Մետաղական (ցանկալի է) կաթսայի մեջ խառնել 2 բաժակ ջուրը և 1 ճաշի գդալ խոտաբույսը։ Խառնուրդը եփել մարմանդ կրակի վրա՝ 10-15 րոպե։ Օգտագործել տաք վիճակում՝ օրական երեք անգամ՝ կես բաժակ։ Եթե եփուկը «գոլորշիացել է» և շատ խիտ է ստացվել, կարելի է ընդունել կրկնակի փոքր ծավալով։
Դեղորայքային հավաքածուներ՝ անմահիկով Հիշեք, որ ինչպես դեղատնային դեղամիջոցներով բուժվելիս, այնպես էլ ֆիտոթերապևտիկ բուժում սկսելիս, դուք պետք է հրաժարվեք ալկոհոլից, վնասակար և յուղոտ սնունդից։



























