Բուժիչ հատկություններով հարուստ բույսը՝ բնական դեղամիջոց 30-ից ավելի հիվանդությունների համար

Ցանկանում եմ մանրամասն պատմել մի բույսի մասին, որը բուժում է ավելի քան երեսուն հիվանդություն, և որի անունն է կծու բողկ, կամ քրեն:

Գյուղական վայրերում այն կարելի է տեսնել յուրաքանչյուր այգում: Սովորաբաբար քրենը մատուցում են հում վիճակում՝ որպես տարբեր ուտեստների համեմունք, սակայն այն կարելի է ուտել նաև եփած կամ չորացրած վիճակում:

Մինչ չորացնելը, արմատները մանրակրկիտ լվանում են, այնուհետև անցկացնում խոշոր քերիչով, իսկ դրանից հետո չորացնում ջեռոցում՝ սկզբում 45-50°C, իսկ հետո 60-65°C ջերմաստիճանում: Չորացման ժամանակը 5-6 ժամ է: Քրենը կարելի է չորացնել նաև կտորե պարկի մեջ՝ ջեռուցման մարտկոցների վրա։ Այդ եղանակով այն չորացնում են ոչ ավելի, քան մեկ օր։ Եթե քրենը մարտկոցների վրա ավելի երկար պահվի, այն կկորցնի իր դառնությունը: Չորացրած քրենը պետք է պահել ամուր փակվող տարայի մեջ։

Բուժիչ հատկություններով հարուստ բույսը՝ բնական դեղամիջոց 30-ից ավելի հիվանդությունների համար

Այս բույսը կիրառվում է օտիտի, ատամի ցավի, լյամբլիոզի, հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, օստեոխոնդրոզի, կոքսարթրոզի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, մրսածության, շմոլ գազից թունավորման, այրվածքները բուժելու, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր հյուծվածության դեպքում։

Հեռավոր գյուղերում այս բույսը միակ փրկությունն է վերոնշյալ հիվանդությունների բուժման համար։ Նույնիսկ քրենի հոտը ներշնչելիս զգացվում է, թե ինչպես է այն անցնում ողջ օրգանիզմով՝ մաքրելով բրոնխները խորխից և լորձից, այդպիսով ազատելով հազից և մրսածությունից։

Եթե դեղամիջոց պատրաստելու համար մեծ քանակությամբ քրեն է պահանջվում, այն պետք է աղալ մսաղացով։ Իսկ որպեսզի քրենի ֆիտոցիդները աչքերը չգրգռեն, մսաղացի վրա պոլիէթիլենային տոպրակ հագցրեք և ամրացրեք ռետինով։

Քերած քրենը խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի ցածր թթվայնությամբ գաստրիտը բուժելու համար։ Այն ուժեղացնում է աղաթթվի արտազատումը և նպաստում արագ ապաքինմանը։ Անհրաժեշտ է մի բաժակ քերած քրենի վրա ավելացնել 3 լիտր սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թողնել 3 օր, քամել և խմել առավոտյան՝ քաղցած վիճակում, մեկ բաժակ։

Աղերի կուտակման դեպքում խորհուրդ եմ տալիս բուժվել քրենի տերևներով։ Առավոտյան պոկել մի տերև և դնել պատուհանագոգին։ Երեկոյան ցավոտ հատվածին արևածաղկի ձեթ քսել, վրան դնել նախօրոք պոկված քրենի տերևը և կապել։ Կայրի, բայց պետք է համբերել այնքան, որքան հնարավոր է։ Այնուհետև տերևը հանել և դնել սեղանին։ Հաջորդ օրը կտեսնեք, թե ինչքան նյութեր են հավաքվել դրա վրա։ Կրկնել պրոցեդուրան մինչև վիճակի բարելավումը։

Լյարդի ցիրոզով տառապողներին խորհուրդ եմ տալիս 5 օր մութ տեղում 0.5 լիտր որակյալ օղու մեջ 5 քրենի տերև թրմել, իսկ հետո խմել մեկ թեյի գդալ օրական 3 անգամ՝ մինչև վիճակի բարելավումը։

Ստամոքսի մարսողությունը լավացնում է թարմ քրենի արմատներից քամած հյութը։ Այն ջրով բացում են 1:10 համամասնությամբ և խմում կես բաժակ՝ ուտելուց առաջ։ Կարելի է նաև բարակ շերտով քերած քրենը հացին քսել և ուտել ապուրների, բորշչի և ցանկացած այլ ուտեստի հետ: Քրենը հիանալի միզամուղ է։ Այն անընդհատ օգտագործելով՝ դուք կազատվեք միզապարկի ցանկացած բորբոքումից, ինչպես նաև կպաշտպանեք ձեզ գրիպից։

Քրենը լավ է օգնում ստենոկարդիայի դեպքում։ Անհրաժեշտ է խառնել 1 կգ մեղր և 1 կգ մսաղացով աղացած քրեն, զանգվածին ավելացնել 1 կգ մսաղացով՝ կեղևի հետ, բայց առանց կորիզների, աղացած կիտրոններ, նորից մանրակրկիտ խառնել ամեն ինչ և թողնել մեկ օր՝ թրմվելու համար:

Խառնուրդն օգտագործել ամեն օր առավոտյան, քաղցած վիճակում, 2 թեյի գդալ՝ ուտելուց մեկ ժամ առաջ: Ողջ դեղը օգտագործելուց հետո դուք ընդմիշտ կազատվեք կրծքային հեղձուկից։ Բացի այդ, այս խառնուրդի օգտագործումը կմաքրի անոթները խոլեստերինից, կհարթեցնի դեմքի կնճիռները, կվերացնի դեմքի պզուկները և ակնեն։

Հիպերտոնիայի այս բաղադրատոմսը ես փորձել եմ ինձ վրա։ Շատ արդյունավետ է։ Պետք է խառնել մեկ բաժակ թարմ քամած գազարի հյութը և քրենի թուրմը (քերած արմատը թրմել 36 ժամ մեկ բաժակ ջրի մեջ), ավելացնել մեկ բաժակ մեղր (եթե շաքարացած է, մի փոքր տաքացնել), կրկին մանրակրկիտ խառնել, խառնուրդը տեղադրել ապակե տարայի մեջ, ամուր փակել կափարիչով և պահել սառնարանի ստորին դարակում։ Դեղն ընդունել ամեն օր՝ 1-2 թեյի գդալ օրական 3 անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց 2 ժամ հետո։ Բուժման կուրսը 1.5-2 ամիս է, բայց արդեն վերոնշյալ դեղն ընդունելու երկրորդ շաբաթում դուք զգալի բարելավում կզգաք։

Հավատացեք քրենի բուժիչ հատկություններին և եղեք առողջ։