Մի անտեսիր այս փոքրիկ կարմիր բծերը ձեր ձեռքի վրա. դրանք կարևոր նախազգուշացնող նշաններ կարող են լինել

Միացյալ Թագավորությունում անսովոր մեծ մասշտաբի քոսի բռնկումներ են արձանագրվում, և բժիշկները մարդկանց կոչ են անում դիմել բժշկական օգնության, եթե նկատում են կարմիր կետեր իրենց մարմնի վրա, և անտեսել ախտանիշները։

Քոսը քոր առաջացնող ցան է՝ պայմանավորված տզերով, որը տարածվում է մաշկի հետ սերտ շփման միջոցով։ Վաղ բուժումը կենսական նշանակություն ունի դրա տարածումը դադարեցնելու համար։ Ցանկացած մարդ կարող է վարակվել դրանով։

Որոշ ընդհանուր ախտանշաններ են՝ ուժեղ քորը, հատկապես գիշերը, և բարձրացած ցանը կամ բծերը։

Մի անտեսիր այս փոքրիկ կարմիր բծերը ձեր ձեռքի վրա. դրանք կարևոր նախազգուշացնող նշաններ կարող են լինել

Քոսը սովորաբար ցան է առաջացնում մարմնի ողջ մակերեսին, բացառությամբ գլխի և պարանոցի, և հաճախ հայտնվում է մատների արանքում, դաստակների, թևատակերի, գոտկատեղի, աճուկի և հետույքի շուրջ։

Փոքր երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները կարող են քոս ունենալ գլխի, պարանոցի, ափերի և ներբանների վրա։ Իմունիտետի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ քոսի բարձր վարակելի տեսակը, որը կոչվում է թեփուկավոր քոս, կարող է առաջացնել թեփոտ ցան արմունկների, ծնկների, ձեռքերի և ոտքերի վրա։

Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում ախտորոշված վարակով տուժած մարդկանց թիվը 3600-ից ավելի է։

Ըստ Ընդհանուր բժիշկների թագավորական քոլեջի (RCGP) նախագահ, պրոֆեսոր Կամիլա Հոթորնի՝ շատ մարդիկ, ովքեր ունեն ախտանիշներ, հրաժարվում են բժշկական օգնություն փնտրել վարակի շուրջ առկա «սոցիալական խարանի» պատճառով։ Նա ասել է, որ ընդհանուր բժիշկների ախտորոշումների թիվը «գերազանցում է վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը և աճում է, իսկ Անգլիայի հյուսիսում նկատվում է դեպքերի կտրուկ աճ»։

«Թեև լուրջ վիճակ չէ, քոսը կարող է շատ ուժեղ քոր և գրգռում առաջացնել»,- ասել է նա։

«Եթե ճիշտ չբուժվի, այն կարող է տարածվել և մեծացնել հիվանդի մոտ բարդությունների, օրինակ՝ մաշկի երկրորդային վարակների առաջացման կամ առկա մաշկային հիվանդությունների վատթարացման վտանգը»։

Քոսի բռնկման պատճառներից մեկը, չնայած դրան կցված սոցիալական խարանին, բուժման միջոցների պակասն է։