Միակ ձավարեղենը՝ կոլագենի հարուստ աղբյուր կանացի օրգանիզմի երիտասարդացման համար
Սա պարզապես անհավանական է։ Սովորական ձավարեղենը կարող է լրացնել կոլագենի պակասը կանացի օրգանիզմում և երիտասարդացնել այն մի քանի տարով։ Ձեր մաշկը, մազերը և եղունգները կլինեն առողջ ու երիտասարդ։ Կերեք այս ուտեստը շաբաթը գոնե մեկ անգամ՝ արդյունքից հիացած կլինեք։
Գարու մաքրված հատիկները Հին Ռուսիայի ժամանակներից անվանել են մարգարտաձավար։ Այս անվանումը մարգարտե փայլ ունեցող հացահատիկն ստացել է գետի մարգարիտների՝ «պերլաների» հետ նմանության պատճառով։ Հետաքրքիր է, որ նախկինում մարգարտաձավարի շիլան համարվում էր դելիկատես, որը կարող էին իրենց թույլ տալ միայն բարձրաստիճան անձինք։

Հատուկ բաղադրատոմսով կաթով պատրաստված մարգարտաձավարը Պետրոս I-ի սիրելի ուտեստներից էր։
Մարգարտաձավարի օգտակար հատկությունները
Իզուր են շատ տնային տնտեսուհիներ մարգարտաձավարը հետին պլան մղել, քանզի այն պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք գործունեության համար։
Եփած մարգարտաձավարն անվանում են գեղեցկության շիլա, քանի որ միայն այս ձավարեղենում է պարունակվում մեծ քանակությամբ լիզին՝ ամինաթթու, որն ակտիվ մասնակցություն է ունենում կոլագենի սինթեզին։ Բոլորին հայտնի է, որ հենց այն է օգնում պահպանել մաշկի առաձգականությունը՝ կանխելով կնճիռների առաջացումը։ Մարգարտաձավարի շիլան բոլոր կանանց սննդակարգում անհապաղ ներառելու ևս մեկ պատճառ էլ կա՝ B, A, PP և E խմբի վիտամինների մեծ քանակությունը։
Մարգարտաձավարի շիլայի կանոնավոր օգտագործումն օգնում է ոչ միայն պահպանել մաշկի գեղեցկությունը, այլև նվազեցնել քաշը։ Սննդարար, բայց ցածր կալորիականությամբ այս մթերքը հարուստ է բջջանյութով, որն անհրաժեշտ է աղիքների նորմալ պերիստալտիկայի համար, ինչպես նաև սպիտակուցով։
Ինչպես եփել մարգարտաձավարը՝ մի քանի գաղտնիք
Եփելուց առաջ ձավարեղենը պետք է մանրակրկիտ լվանալ։ Դրա համար մարգարտաձավարը լցրեք խորը ամանի մեջ, ավելացրեք ջուր և խառնեք՝ մեկը մյուսին քսելով «մարգարիտները»։ Թափեք կեղտոտ ջուրը և լցրեք մաքուր ջուր, կրկնեք գործընթացը։ Ձավարեղենը պետք է լվանալ այնքան ժամանակ, մինչև ջուրը թափանցիկ լինի։
Շիլան անմիջապես պատրաստելուց առաջ հատիկները պետք է կրկին լվանալ, լցնել սառը ջուր (մեկ բաժակ ձավարեղենի համար պահանջվում է մեկ լիտր հեղուկ) և թողնել առնվազն 4 ժամ։
Մարգարտաձավարը խորհուրդ է տրվում եփել ընդարձակ կաթսայում, քանի որ պատրաստման ընթացքում ձավարեղենի ծավալը մեծանում է մինչև 5 անգամ։
Մարգարտաձավարի շիլայի պատրաստման պարզ եղանակը՝ ջրով
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ № 1
Ձեզ անհրաժեշտ կլինեն.
մարգարտաձավար – 1 բաժակ,
ջուր – 5 բաժակ,
կարագ – 30 գրամ,
աղ – ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
Պատրաստված մարգարտաձավարը լցնում ենք սառը ջրով։ Դնում ենք կրակին։ Հասցնում ենք եռման և եփում 45 րոպե մարմանդ կրակով։ Ջուրը քամում ենք։ Ավելացնում ենք կարագ։ Աղում ենք։ Խառնում ենք։ Թողնում ենք 10 րոպե։ Պատրաստ է։
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ № 2
Ձեզ անհրաժեշտ կլինեն.
մարգարտաձավար – 1 բաժակ,
կարագ – 1 ճաշի գդալ,
ջուր,
աղ – ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը.
Եռացող ջրի մեջ լցնում ենք պատրաստված մարգարտաձավարը։ Եփում ենք 5 րոպեի ընթացքում։ Նշված ժամանակն անցնելուց հետո ձավարեղենը քամում ենք մաղի վրա։ Կաթսայի մեջ լցնում ենք 3,5 բաժակ սառը ջուր և հասցնում եռման։ Եռացող ջրի մեջ ավելացնում ենք կարագ և աղ։ Լցնում ենք ձավարեղենը։ Եփում ենք չափավոր կրակով մոտ 35 րոպե։ Կաթսան ծածկում ենք կափարիչով և ուղարկում ջեռոց, որը տաքացված է մինչև 80 աստիճան, մեկ ժամով։
Շիլան դնում ենք բաժին-բաժին ափսեների մեջ և համտեսում։
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ № 3
Ձեզ անհրաժեշտ կլինեն.
1 բաժակ մաքրված մարգարտաձավար
1 լ ջուր
2 լ կաթ
Պատրաստման եղանակը.
Ձավարեղենը ջրով լցրեք և թողեք ամբողջ գիշեր։ Լվացեք ձավարեղենը, քամեք ամբողջ ջուրը և լցրեք թեթևակի տաքացրած կաթով։ Կաթը հասցրեք եռման, ապա կաթսան ծածկեք կափարիչով և եփեք ջրային բաղնիքում 3 ժամ։
Այս ընթացքում շիլան կստանա հաճելի բեժ երանգ և հալած կաթի համ։ Թող ձեզ չշփոթեցնի պատրաստման տևողությունը. ձեր մասնակցությունը անհրաժեշտ կլինի միայն առաջին փուլում, այնուհետև շիլան եփվում է գրեթե ինքնուրույն։
Հնարավոր է, որ դուք ունեք մարգարտաձավարի պատրաստման ձեր սեփական ֆիրմային բաղադրատոմսերը։
P.S. Կիսվե՛ք ձեր փորձով մեկնաբանություններում, իսկ օգտակար հոդվածը պահպանե՛ք էջանիշերում։



























