Ընդամենը 2 խորհուրդ՝ գեղեցիկ և ձիգ կուրծք ունենալու համար

Ներկայացնում ենք 2 խորհուրդ, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ և պիրկ կուրծք ունենալու համար:

Խորհուրդ 1. Մարզում

Ինչպես անել՝

• Մեջքով տախտակի վրա պառկեք (օգտագործեք ձեր մահաճակալը կամ գորգ):

• Ամեն ձեռքը 5-ֆունտանոց ծանրոց վերցրեք:

• Ձեռքերը բարձրացրեք ուղիղ կրծքի վերևում:

• Հետո ձեռքերը դեպի կողքեր ձգեք՝ որքան կարողանաք՝ ինքնաթիռի պես:

• Հիմա նորից ձեռքերը բարձրացրեք կրծքի վերևում:

• Կրկնեք վարժությունը

Անհրաժեշտ է 3 մոտեցում անել 10-ական անգամ օրը մեկ: Մոտ 1 ամիս անց տարբերություն կզգաք:

Խորհուրդ 2. Տնային միջոց

Անկողնում բարձի վրա հենվելով հարմար դիրք ընդունեք՝ մարմնի վերևի մասը մի քիչ բարձրացնելու համար:

Ոչ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղ լցրեք ափի մեջ և այն քսեք ձեռքերին:

Ձեռքերը դրեք կրծքերի վրա և փոքր շրջանաձև մերսող շարժումներ արեք դրանց շուրջը: 10 շրջան արեք ամեն կրծքի շուրջը:

Եթե յուղ շատ է մնացել, կարող եք սրբել սրբիչով, բայց կարող եք նաև այն թողնել այդ հատվածում, քանի որ այն շատ լավ է խոնավեցնում մաշկը:

Այս պրոցեդուրան ամեն օր արեք կամ առնվազն շաբաթական 3 անգամ, դա կօգնի ամրացնել կրծքի շրջակա մաշկը: