Ձեզ ենք առաջարկում պատրաստել անչափ համեղ սամիթի սոուս՝ ձմեռային պահածոյացման իդեալական տարբերակ։ Իսկ ինչո՞ւ սառեցնել կանաչեղենը, եթե կարելի է պատրաստել ունիվերսալ սոուս, որը հիանալի կմիաձուլվի մսի, ձկան, կարտոֆիլի, մակարոնի և նույնիսկ բուտերբրոդների հետ։
Այն կարող է պահպանվել սառնարանում մի քանի ամիս, բայց վստահեցնում ենք՝ շատ ավելի շուտ կսպառվի, քանի որ անչափ համեղ է։

Բաղադրիչներ՝
Սխտոր – 10 պճեղ
Թարմ սամիթ – 2 բաժակ
Կիտրոն – 1 հատ
Զտված ձեթ – 100 մլ
Շաքարավազ – ½ թեյի գդալ
Աղ – 1 թեյի գդալ
Պատրաստում՝
Մաքրել սխտորը։
Սամիթը լվանալ հոսող ջրի տակ և չորացնել։
Բլենդերի ամանի մեջ լցնել սամիթն ու սխտորը, մանրացնել։
Կիտրոնից հեռացնել կեղևը (ցեդրան), այնուհետև քամել հյութը։
Ավելացնել հյութն ու ցեդրան ամանի մեջ։
Լցնել աղը, շաքարավազը, ավելացնել ձեթը և նորից մանրացնել մինչև համասեռ զանգված ստացվի։
Սոուսը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել։
Պահել սառնարանում։



























