Ակտիվացված ածուխը հաճախ ունիվերսալ հակաթույն են անվանում։ Վերջին տարիներին այն ոչ միայն դեղատներում է վաճառվում, այլև մաշկի, մազերի, ատամների խնամքի միջոցների և նույնիսկ որոշ ուտեստների բաղադրության մեջ է մտնում։
Թվում է, թե մանկուց մեզ ծանոթ այս հաբերը կարող են օգնել ցանկացած իրավիճակում։
Եկեք միասին պարզենք, թե արդյոք այդքան օգտակա՞ր է ակտիվացված ածուխը և տեսնենք, թե մեր ունեցած տեղեկություններից որոնք չեն համապատասխանում իրականությանը։
Միֆ № 1. Հակաթույնի ազդեցություն ունի

Սև մթերքների թրենդը ի հայտ եկավ մի քանի տարի առաջ և նորաձև է մինչ օրս։ Ածուխն ավելացնում են ոչ միայն պիցայի խմորի մեջ, այլև հյութերի, լիմոնադների և այլ ըմպելիքների։
Իրականում ակտիվացված ածուխը խոչընդոտում է ոչ միայն վնասակար, այլև օգտակար նյութերին։ Եթե նպատակ ունեք առավելագույն օգուտ ստանալ ձեր ըմպելիքից, ապա ընտրեք այն, որը ածուխ չի պարունակում։
Միֆ № 2. Փոխազդեցության մեջ չի մտնում այլ դեղերի հետ
Ակտիվացված ածուխը կլանում է որոշ դեղեր, օրինակ՝ հակադեպրեսանտներն ու հակաբորբոքային դեղերը։ Օգտագործել դրանք միասին խորհուրդ չի տրվում, քանի որ դեղերի արդյունավետությունը նվազում է։
Կոմբինացված կոնտրացեպտիվներ ընդունողներին խորհուրդ է տրվում ածուխն ընդունել դրանք ընդունելուց առնվազն 12 ժամ առաջ կամ 3 ժամ հետո։
Միֆ № 3. Միշտ վերացնում է սննդային թունավորման ախտանշաններ

Ակտիվացված ածուխով կարելի է վերացնել սննդային թունավորման ախտանշանները միայն այն դեպքում, երբ ածուխն ընդունում եք ուտելուց հետո 1-2 ժամվա ընթացքում։
Միֆ № 4. Բարելավում է աղիների աշխատանքը

Ակտիվացված ածուխը կարող է սրտխառնոց և փորկապություն առաջացնել։ Ցուցման համաձայն՝ ակտիվացված ածուխը կարելի է ընդունել 4-8 հաբ՝ օրական 3-4 անգամ։
Սակայն երբեմն մենք մի երկու ժամ անց արդեն կուլ ենք տալիս նոր չափաբաժինը, ինչն էլ կարող է հակառակ արդյունքի բերել։
Միֆ № 5. Մաքրում է մաշկը

Տեսականորեն ածուխը կարող է մաքրել ծակոտիները։ Սակայն որպեսզի այն սկսի գործել մի քանի ժամ է անհրաժեշտ։ Իսկ ածուխով դիմակները, որոնք վաճառվում են խանութներում, քսվում են դեմքին միայն մի քանի րոպեով և լվացվում։
Միֆ № 6. Օգնում է չհարբել

Իրականում ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո ածուխը ձեզ ոչնչով չի օգնի, քանի որ իրականում այն չի փոխազդում էթանոլի հետ։ Այն անօգուտ է ինչպես խումհարը կանխելու, այնպես էլ այն վերացնելու հարցում։
Միֆ № 7. Ազատում է վատ խոլեստերինից

Կարծիք կա, թե ակտիվացված ածուխն օգնում է պայքարել վատ խոլեստերինի դեմ և մաքրել անոթները։ Սակայն այն արյան մեջ չի անցնում, նշանակում է չի էլ կարող այն մաքրել։
Միֆ № 8. Օգնում է նիհարել

Ակտիվացված ածուխի նիհարելու կուրսը չի հանգեցնի գոտատեղի չափսերի նվազման։ Այս դեղը կարող է ներծծել տոքսինները թունավորումից հետո, սակայն ճարպերը այրող հատկությամբ այն օժտված չէ։
Միֆ № 9. Բարելավում է մազերի վիճակ

Ածուխը հաճախ կարելի է տեսնել շամպունների բաղադրության մեջ։ Սակայն եկեք առողջ դատենք. օրինակ, ինչպես կարող է այն ազատել թեփից, եթե դրա պատճառը սունկն է։ Մազերի աճի ակտիվացման համար նույնպես ածուխը կիրառելի չէ։
Հնարավոր է այն կարողանար միայն մաքրել գլխամաշկը, սակայն, ինչպես արդեն նշվեց վերևում, այդ հատկությունը ակտիվացնելու համար մի քանի ժամ կպահանջվի, որ շամպունը կամ մազերի դիմակը մնան գլխի վրա։



























