🧘‍♂️ «Կոնֆուցիոսի կետը»՝ մարդու մարմնի վրա գտնվող ուժի առանձնահատուկ վայր

Վերջին շրջանում քրոնիկ սթրեսն ավելի ու ավելի է տարածվում Երկրագնդի բնակչության շրջանում։ Այն կարելի է անվանել XXI դարի գլխավոր պատուհասներից մեկը։ Սովորաբաբար այն զարգանում է աստիճանաբար՝ կուտակվելով ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ, և զգալիորեն փչացնում է մեր կյանքը՝ առաջացնելով խանգարումներ օրգանիզմի աշխատանքում։

Մասնավորապես, քրոնիկ սթրեսի հետևանքով առաջացող վիճակները ոչ միայն տրամադրության վատացում, նևրաստենիա և հուզական անհավասարակշռություն են, այլև մարսողության համակարգային խանգարումներ, որովայնի փքվածություն, տեսողության վատացում, կոնցենտրացիայի խանգարում, առավոտյան դառնության և սրտխառնոցի զգացում և այլն։

Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը, ապա նախևառաջ քրոնիկ սթրեսն ազդում է լեղապարկի աշխատանքի որակի վրա։ Այնուհետև դրա բացասական ազդեցությունը տարածվում է տասներկումատնյա աղիքի վրա։ Դրա հետևանքով առաջանում է խոլեցիստիտ՝ լեղապարկի բորբոքում, այնուհետև սուր կամ քրոնիկ կոլիտ, խանգարվում է լեղու շարժողական ուռուցքը. լեղին աստիճանաբար վերափոխվում է սկզբում փաթիլների, այնուհետև բյուրեղային ավազի, որն արագ քարերի է վերածվում։ Ահա այսպես էլ առաջանում է քրոնիկ լեղաքարային հիվանդությունը։

Ինչպե՞ս ձերբազատվել դրանից, կամ ավելի լավ է՝ ինչպե՞ս կանխել այն։

Արևելքում, իսկ այժմ նաև Արևմուտքում ամենահայտնի մեթոդներից մեկը, որը շատ արագ վերացնում է ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ սթրեսի ազդեցությունը, «Ֆեն-չի» կենսաակտիվ կետի մերսումն է։ Այն անվանում են նաև «Հոգու կետ» կամ «Կոնֆուցիուսի կետ»։

Ի դեպ, Կոնֆուցիուսը՝ հայտնի չինացի մտածողն ու փիլիսոփան, շատ հաճախ էր ազդում այս կետի վրա, այդ իսկ պատճառով այն ստացավ ևս մեկ անվանում՝ ի պատիվ նրա։ Նա ասում էր, որ այս կետի վրա ազդեցությունը «մտքի պարզության, հնազանդ սրտի և պայծառ հայացքի հրաշալի կարգավորիչ է»։

Ընդհանուր առմամբ, չինացիները կարծում են, որ «մարդու կյանքը կառավարվում է երեք կետերով. մարսողության տերը՝ «Չինգիզ խանի կետը», ժամանակի տիրակալը՝ «Ցզու-սան-լի» կետը և բանականության կառավարիչը՝ «Կոնֆուցիուսի կետը»։ Հետևաբար, վերջինիս վրա ազդելը, բացի սուր կամ քրոնիկ սթրեսի հետևանքները չեզոքացնելուց, խթանում է նաև առողջ ուղեղի զարգացումը։

«Կոնֆուցիուսի կետը» գտնվում է ծոծրակային ոսկրի տակ՝ մազերի աճի հետին սահմանից մոտ 2,5 սմ վերև՝ սեղանաձև մկանի արտաքին եզրի փոսիկում, որտեղ խորացում է զգացվում։

Կետի վրա կարելի է ազդել ինչպես մատով, այնպես էլ մատիտի բութ ծայրով, որտեղ ռետինն է ամրացված։ Փափուկ, շրջանաձև շարժումներով՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ, պետք է մերսել այս կետը 5 րոպեի ընթացքում։

🧘‍♂️ «Կոնֆուցիոսի կետը»՝ մարդու մարմնի վրա գտնվող ուժի առանձնահատուկ վայր

Այս կետը կարելի է գտնել ինչպես գլխի ձախ կողմում, այնպես էլ աջում՝ այն երկկողմանի է։ Սակայն, եթե դուք աջլիկ եք, պետք է ազդեք «Ֆեն-չի» կետի վրա միայն աջ կողմից, և հակառակը, եթե ձախլիկ եք՝ ապա միայն ձախից։ Եթե ​​ձեր ձեռքերը ուժեղ և ամուր են, կարող եք միանգամից ազդել այս երկու կետերի վրա։

Հարկ է նշել, որ «Կոնֆուցիուսի կետի» մերսման միջոցով կարելի է վերացնել աղիքային տրակտի սպազմը և բարելավել լեղապարկի առողջությունը, քանի որ այս կետի տեղակայումը գտնվում է լեղապարկի էներգետիկ անցուղու վրա։

Նաև այս կետի վրա օգտակար է ազդել գլխացավի, աչքերի հիվանդությունների, արցունքահոսության, գլխապտույտի, լսողության նվազման, բարձր ճնշման, նևրաստենիայի և հուզական անհավասարակշռության դեպքում։

Կարևոր է. Այս հոդվածը գրվել է ծանոթացման համար։ Այն չի փոխարինում բժշկի այցելությանը, ախտորոշում չի դնում և բուժում չի նշանակում։ Խնամեք ձեր առողջությունը և մի զբաղվեք ինքնաբուժմամբ։