Ամառը շատերի սիրելի եղանակն է, սակայն նրա գալուստով մի տհաճ խնդիր է ի հայտ գալիս՝ մոծակները, ճանճերն ու մանր մոշկաները սկսում են անհանգստացնել մեզ։ Միգուցե որոշ վայրերում այս խնդիրն այնքան էլ մեծ չէ, բայց մեր տարածաշրջանում այն կարող է գլոբալ չափերի հասնել։ Եթե ամառային շոգին մի փոքր պատուհան բացել ցանկանաք, այդ անդադար մոշկաներից ազատվելը շատ դժվար կլինի։

Ես մի հիանալի միջոց եմ գտել միջատներից ազատվելու համար, որը պարզ է ու մատչելի։ Ոչ մի բարդ բաղադրիչ կամ հարմարանք պետք չի։ Այս մեթոդը հեշտ է, և օգտագործվում են միայն անվտանգ նյութեր։ Այսպիսով, մեզ անհրաժեշտ է՝ տարա փոշեցրիչով, ջուր և մենթոլի բույրով եթերայուղ։

Եթերայուղերը հրաշալի բան են։ Իմ հավաքածուում դրանք շատ են՝ կյանքի տարբեր դեպքերի համար։ Այսօր դեղատներում ու առցանց խանութներում դրանց ընտրությունը հսկայական է, այնպես որ հարմար տարբերակ գտնելը դժվար չի լինի։
Միջոցի պատրաստումը
Պետք է վերցնել մոտ 200 միլիլիտր ջուր, ավելացնել մոտ 7-8 կաթիլ մենթոլի յուղ և խնկենու բույրով յուղ։ Ստացված խառնուրդը պետք է լցնել փոշեցրիչով շշի մեջ և ավելացնել ևս կես լիտր ջուր։ Շիշը լավ թափահարել։

Սենյակը նման միջոցով պետք է ցողել 4-5 օրը մեկ։

Սա ոչ միայն տհաճ մոշկաներից ազատվելու հուսալի միջոց է, այլև սենյակում հաճելի բույր կստեղծի։



























