Գոյություն ունի մի վարժություն, որը տան պայմաններում օգնում է պայքարել մեծ կամ «կախված» որովայնի դեմ՝ կոսմետիկ շտկման նպատակով։
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մարդկանց մեծամասնության մոտ դիաֆրագման ապաակտիվացված է, և շատերին դժվար է լինում հասկանալ և զգալ «Մեծ որովայն» վարժությունը, քանի որ նաև թույլ են զարգացած որովայնի մկանները։ Գնդակն օգնում է առաջին փուլում, քանի որ այն պետք է տեսանելիորեն «սուզվի որովայնի մեջ» «Հաա» երկար արտաշնչման ժամանակ (այստեղ էլ հենց անհրաժեշտ է դիաֆրագման)։
**Սկզբնական դիրքը.** պառկած մեջքի վրա, ոտքերը ծալված ծնկային հոդերում։

Որովայնը դեպի ողնաշարը ձգել (կարելի է ձեռքերով պահել գնդակը՝ դրա իջեցումը պատկերացնելու համար)։
Շարժումների քանակը՝ ոչ պակաս 50-ից։
Ամենաբարձր կարգը դա է, երբ որովայնը ձգելու հետ միասին դուք կկարողանաք ձգել նաև շեքի մկանները՝ ուղիղ աղիքի սեղմիչների հետ միասին։
Խորը մտածեք վարժության շուրջ, սովորեք զգալ որովայնի մի տեսակ «կպչելը» ողնաշարին, այդ ժամանակ վերոնշյալ հիվանդությունները ձեզ համար աննկատ կանհետանան։ Ես հաճախ եմ ասում. կա որովայն, և կա փոր։ Որովայնը ձգվում է, փորը՝ ոչ։

Վարժությունը կատարելուց առաջ ցանկալի է խմել մեկ բաժակ ջուր (ոչ կում-կում) կամ կանաչ թեյ։ Ստամոքս-աղիքային տրակտը, ինչպես ասում են, պետք է լվանալ վարժությունից առաջ։
Մի՛ ակնկալեք ակնթարթային արդյունք, առավել ևս, որ 50 կրկնությունը բավականին քիչ չէ։ Սկսեք 20-ից։
Թվում է, թե պարզ վարժություն է, բայց հիանալի օգնում է հետևյալ հիվանդությունների դեպքում.
* Ներքին օրգանների իջվածքներ (պտոզներ)
* Լեղուղիների դիսկինեզիա
* Փորկապություն և թութք
* Գրգռված աղիքի համախտանիշ
Երկու-երեք ամիս հետո, եթե դուք գիշերը սնունդ չեք ընդունում (այլ գոնե մինչև երեկոյան 18-19-ը), այս վարժության կանոնավոր (ամենօրյա) կատարման դեպքում դուք առավոտյան ձգված որովայն կզգաք։
Հիշեք, որ կանխարգելումն ավելի կարևոր է և արդյունավետ, քան բուժումը։
Այս հոդվածը գրված է ծանոթանալու համար։ Մի՛ ինքնաբուժվեք տան պայմաններում և միշտ դիմեք բժշկի։ Խնամեք ձեզ և եղեք առողջ։



























