🩺 Վաղ նշանները, որոնք մատնանշում են, որ ձեր օրգանիզմում մագնեզիումի մակարդակը վտանգավորորեն նվազել է

Մագնեզիումի պակասը. Լուծումներ և դրա կարևորությունը առողջության համար

Մագնեզիումի դեֆիցիտը մի խնդիր է, որի հետ բախվում են շատ ու շատ մարդիկ։ Մարդու միջին մարմինը, որպես կանոն, պարունակում է մոտ 30-60 գրամ մագնեզիում ոսկորներում, ատամներում, սրտում, ուղեղում և նույնիսկ արյան մեջ։

Ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ կարիք ունի այս հանքանյութի՝ պատշաճ կերպով գործելու համար. մագնեզիումը մասնակցում է ավելի քան 300 նյութափոխանակային գործընթացների։

Կարծում եմ՝ արդեն հասկանում եք, թե որքան կարևոր է ձեր առողջության համար օրգանիզմում մագնեզիումի բավարար մակարդակը պահպանելը, մինչդեռ նույնիսկ զարգացած երկրներում բնակչության գրեթե կեսը տառապում է մագնեզիումի պակասից։

Ժամանակակից մարդու լարված և անկանոն կենսակերպը բառացիորեն քամում է մեր բոլոր հյութերը՝ ստիպելով մեր մարմնին օգտագործել իր մեջ պահեստավորված նյութերը՝ գոնե ինչ-որ կերպ փոխհատուցելու համար։ Ավելի պարզ ասած՝ միջին մարդն ավելի շատ մագնեզիում է ծախսում, քան ստանում է, և ավելին, քան կարող է իրեն թույլ տալ։

Մեծահասակների համար մագնեզիումի առաջարկվող օրական չափաբաժինը կազմում է մոտ 500-ից 1000 միլիգրամ օրական։

Ի՞նչ է ձեզ սպասվում, եթե չեք կարողանում լրացնել օրգանիզմում մագնեզիումի արագ սպառվող պաշարները

Մագնեզիումի դեֆիցիտի ախտանիշները ներառում են տիկ, արյան խտացում, ոտքերի մկանների ջղաձգումներ, միգրեն, տագնապայնություն, դեպրեսիա, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություններ, քրոնիկ հոգնածություն, օստեոպորոզ և անքնություն։

Մագնեզիումի բավարար քանակություն պարունակող դիետան մեղմացնում է նույնիսկ Ալցհայմերի հիվանդության ախտանիշները, իսկ որոշ գիտնականներ նույնիսկ կարծում են, որ Պարկինսոնի հիվանդությունը պայմանավորված է, ի թիվս այլոց, ուղեղում մագնեզիումի պակասով։

Բացի այդ, օրգանիզմում մագնեզիումի պակասը կապված է այնպիսի քրոնիկ հիվանդությունների հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը և մետաբոլիկ համախտանիշը, ինչպես նաև շատ ուրիշներ։ Երբ ձեր մարմնին մագնեզիում չի բավականացնում, այն սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել, ինչն իր հերթին թույլ է տալիս լրացուցիչ գլյուկոզային ներթափանցել բջիջներ։ Իսկ սա «ուռճացնում» է ձեր մարմնում բորբոքային գործընթացները։

Մագնեզիումը ձեր մարմնի և մտքի համար

Դուք պետք է հնարավորինս շուտ ձեր սննդակարգում ներառեք մագնեզիումի բավարար քանակություն պարունակող մթերքներ։ Մագնեզիումի մեծ քանակություն է պարունակվում կանաչ «տերևավոր» բանջարեղենում, օրինակ՝ սպանախի և կաղամբի մեջ, ինչպես նաև ձկան, ավոկադոյի, մուգ շոկոլադի, ամբողջահատիկ ալյուրից թխվածքների, լոբազգիների, ընկույզների, ինչպես նաև տարբեր սերմերի մեջ։

Դուք կարող եք նաև ձեր մենյուն համալրել մագնեզիում պարունակող սննդային հավելումներով, բայց հաշվի առեք, որ դրանք պետք է լինեն ամենաբարձր որակի։ Որակյալ սննդային հավելումները պետք է պարունակեն մագնեզիումի չորս միացություն՝ գլիցինատ, մալատ, տաուրինատ և օրոտատ, քանի որ այս միացությունները ձեր մարմնի կողմից շատ ավելի հեշտ են յուրացվում, քան մյուս բոլորը։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ ազդեցություն են դրանք ունենում ձեր առողջության վրա.

Մագնեզիումի գլիցինատը բարենպաստ է ազդում ձեր մտքի վրա։

Այն օգնում է ձեզ հաղթահարել տագնապայնությունը, դյուրագրգռությունը, անքնությունը, կենտրոնացման բացակայությունը և հիստերիաները։

Այն կարգավորում է աղիների աշխատանքը և օգնում է հաղթահարել փորլուծությունը։

Մեղմացնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների ընթացքը։

Նվազեցնում է անզգայունությունը, անվերահսկելի լացի նոպաները և դեպրեսիաները։

Բարելավում է մտքի սրությունը և օգնում է ձեզ հանգստանալ։

Մագնեզիումի օրոտատը օգնում է ձեր մարմնին։

Այն օգնում է մարզիկներին ավելի քիչ հոգնել սպորտով զբաղվելիս։

Արագացնում է ԴՆԹ-ի սինթեզը և վերականգնում է սիրտը։

Մագնեզիումի մալատը ձեր մկանների բարեկամն է։

Այն օգնում է ձեր օրգանիզմին հաղթահարել ֆիբրոմիալգիան։

Թեթևացնում է մկանային հոգնածությունը։

Մեղմացնում է ՊՄՍ-ի ազդեցությունները և թուլացնում է գլխացավը։

Բարելավում է մարսողությունը։

Ուժ է հաղորդում ձեզ։

Մագնեզիումի տաուրինատը ձեր սրտի համար է։

Նպաստում է սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը։

Կանխարգելում է միգրենները։

Ճնշում է սրտի արագ զարկերը և առիթմիան։

Բացի այդ, մագնեզիում պարունակող ցանկացած սննդային հավելում պետք է նաև պարունակի վիտամին B6, որը նպաստում է ձեր օրգանիզմի բջիջների կողմից մագնեզիումի ճիշտ յուրացմանը։