Հայտնի բլութի-բլոգերը համեմատեց գնված սև դիմակի և ակտիվացված ածուխով տնային միջոցի արդյունավետությունը հարթ մաշկի համար:
Սև դիմակ

Դիմակն իսկապես սև է, քսվում է առանց խնդրի, հավասար շերտով:
Պարզապես պետք է նախապես մաշկը գոլորշու վրա պահել, որ ծակոտիները բացվեն և արդյունքն ավելի զգալի լինի:

Համենայնդեպս, այդպես ասաց վաճառող-խորհրդատուն:

Հետո 10-15 րոպե դիմակը մնում է: Այն ձգում է, դժվար է խոսելը, ուտելը, դեմքով այլ գործողություններ անելը:
Դիմակը դուրս եկավ ինչպես գովազդում՝ մեկ շերտով: բայց ցավոտ էր:

Մնացորդները լվացի տաք ջրով և նայեցի ինձ հայելու մեջ:
Արդյունքը չարդարացրեց տանջանքներս. մաշկս ավելի չորացավ, քանի որ զգայուն է, կարմրեց:

Թաղանթի վրա էլ ծակոտիներ չտեսա: Արագ խոնավեցնող քսուք քսեցի և աշխատեցի մոռանալ ամեն ինչ:
Տնային սև դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 2 հաբ ակտիվացված ածուխ
- 2 թ. գ. դոնդող
- 2 թ. գ. կաթ
Պետք է խառնել ածխի մանրացված հաբերը, դոնդողը, կաթը, 15 վայրկյան ահել միկրոալիքային վառարանում, և սև կետերի դեմ դիմակը պատրաստ է: Խառնուրդն արագ սառում է, ուստի պետք է շուտ քս

Չմոռանաս դեմքդ նախապես գոլորշու վրա պահել:

Դիմակը հեշտ չի քսվում՝ շատ խիտ և կպչուն է: Դժվարությամբ քսեցի, սպասեցի 15 րոպե: Դիմակը բավական ուժեղ ձգում է մաշկը և սահմանափակում է դեմքի մկանների աշխատանքը:

Դիմակը հեշտ հանվեց: Բայց ամեն ինչ կախված է քո քսած շերտի հաստությունից՝ որքան շերտը բարակ է, դիմակն այնքան ագրեսիվ դուրս կգա:

Արդյունքն ինձ հաճելիորեն զարմացրեց. մաշկս դարձավ մաքուր, նուրբ, փափուկ:

Իսկ ծակոտիների մաքրումն այնքան էլ չհաջողվեց: Ծակոտիների մի մասը մաքրվել էր, բայց ոչ ամբողջը:








