🧺 12 կարևոր բան, որոնք պետք է հիշել ավտոմատ լվացքի մեքենայով լվանալու ժամանակ։

Հագուստ լվանալը հաճելի զբաղմունք չի կարելի անվանել։ Լավ է, որ մեր ժամանակներում կան յուրաքանչյուր տանտիրուհու հավատարիմ օգնականները՝ լվացքի մեքենաները։ Իսկ ոմանք ունեն նաև չորանոցներ, և առհասարակ շատ տարբեր սարքեր, որոնք հեշտացնում են տնային աշխատանքը։

Բացի այդ, կան նաև հնարքներ, որոնք կօգնեն լվացքն ավելի որակյալ դարձնել, իսկ հագուստը՝ մաքուր։ Այսօր մենք կպատմենք, թե ինչ հնարքներով լվացքի մեքենայում հագուստ լվանալը բազմիցս ավելի հաճելի կդառնա։

Հագուստի լվացումը լվացքի մեքենայում

🧺 12 կարևոր բան, որոնք պետք է հիշել ավտոմատ լվացքի մեքենայով լվանալու ժամանակ։

Օգտագործեք պարկեր մանր մասերի համար։ Հաճախ կարելի է չնկատել, թե ինչպես են ներքնազգեստը կամ գուլպաները կորչում մեքենայի խորքերում։ Պարկերի դեպքում այն հարցը, թե ուր են անհետանում գուլպաները լվանալուց հետո, ընդմիշտ կվերանա։

Լվացքի մեքենայի թմբուկը մաքրելու համար օգտագործեք բերանի ողողման հեղուկ։ Դա կօգնի ախտահանել այն տեղը, որտեղ լվացվում են իրերը, և կկանխի մեքենայի մեջ բորբոսի առաջացումը։ Հետևեք նաև ռետինի մաքրությանը, որտեղ ամենից հաճախ է բորբոս առաջանում։

Դեղին քրտնքի հետքերից ազատվելու և սպիտակ իրերին նախկին տեսքը վերադարձնելու համար լվացքի մեքենայի թմբուկի մեջ դրեք մի քանի ասպիրինի հաբ։ Դա տեղի է ունենում ասպիրինի մեջ պարունակվող սալիցիլաթթվի շնորհիվ։

Երկար մի չորացրեք հագուստը։ Հատկապես բնական կտորից իրերը ցանկալի է արդուկել մի փոքր խոնավ վիճակում։ Եթե հագուստը չափից ավելի չորանա, այն հնարավոր չի լինի որակով արդուկել։

Բրդյա իրերի լվացումը լվացքի մեքենայում իսկական փորձություն է։ Երբեք չգիտես, թե ինչ չափի կստացվի մաքուր սվիտերը։ Եթե հանկարծ ձեր սվիտերը նստել է լվանալիս, 10 րոպեով թրջեք այն մանկական շամպունով կամ լվացքի կոնդիցիոներով լցված ավազանում։ Այնուհետև թեթևակի սեղմեք սվիտերը, մնացած խոնավությունը ներծծեք սրբիչով և թողեք սվիտերը չորանա հարթ հորիզոնական մակերեսի վրա։

Սպիտակ իրերը կոնդիցիոներով մի լվացեք։ Սպիտակի համար պետք է օգտագործել հատուկ սպիտակեցնող միջոց, որը կարելի է գնել կամ պատրաստել ինքնուրույն։ Իսկ սովորական կոնդիցիոները ավելացնել խորհուրդ չի տրվում, այլապես իրերը կմնան գունատ։

Հագուստը ըստ գույնի մի տեսակավորեք։ Միայն սպիտակ իրերը պետք է առանձնացնել։ Բայց ավելի լավ է լվացքը տեսակավորել ըստ կտորի խտության։ Այլապես լվացքի փոշին լավ չի լվացվի բարակ իրերից։ Գունավոր իրերը նույնպես մի լվացեք 45 աստիճանից բարձր ջերմաստիճանում, այլապես դրանք շատ արագ կկորցնեն իրենց վառ գույնը։

Սինթետիկ կտորեղեն լվանալիս թմբուկի մեջ մի քանի փայլաթիթեղից գնդիկ դրեք։ Դրանք կկլանեն հագուստի ստատիկ լիցքը։

Դիմահարդարման հետքերը հագուստի վրա հաճախ վկայում են այն մասին, որ այդ իրերն այլևս տեղ չունեն ձեր զգեստապահարանում։ Նախքան սիրելի շապիկի հետ հրաժեշտ տալը, փորձեք կեղտոտված հատվածին սափրվելու փրփուր քսել։ Այնուհետև լվացեք իրը մեքենայում։ Սափրվելու փրփուրը լավ քայքայում է բարդ կեղտերը, և հնարավոր է մաքրել կոսմետիկայի հետքը։

Կեղտոտ գուլպաները լվացեք սառը ջրում։ Քրտինքի մեծ մասը հիմնված է սպիտակուցի վրա, եթե գուլպաները լվանաք 30 աստիճանից բարձր ջերմաստիճանում, ապա կեղտը ամբողջությամբ չի լվացվի։

Հյութի, խոտի կամ հողի հետքերը լվանալու համար վարսահարդարիչով չորացրեք կեղտոտված տեղը։ Այնուհետև լվացեք իրը լաքահանիչով։ Տաքացման շնորհիվ լվացող միջոցը ավելի լավ կհաղթահարի հագուստի հետքերը։

Իրը ավելի արագ չորացնելու համար դրեք այն լվացքի մեքենայի մեջ չոր, մաքուր սրբիչի հետ։ Միացրեք «քամել» ռեժիմը։

Լվացքի մեքենան լավ բան է, բայց չի կարող երաշխավորել հարյուր տոկոսանոց որակյալ լվացում։ Ինչքան էլ նորաձև լինեն մոդելները, իրականում դա լվացող միջոցով և ջրով պտտվող թմբուկ է։ Այժմ դուք հագուստ լվանալու հետ կապված դժվարություններ չեք ունենա, և ամենաանհույս հետքերը կարելի է լվանալ։ Իսկ այս ցուցակի ո՞ր հնարքներն եք դուք օգտագործում։