Եթե գարնանը շարունակում եք օգտագործել նույն դիմահարդարումը, ինչ ձմռանը, գուցե ժամանակն է մի փոքր փոփոխության։ Բայց մի անհանգստացեք՝ ձեզ անհրաժեշտ չէ ամբողջությամբ փոխել ձեր կոսմետիկան։ Պարզապես պետք է մի քանի մանր փոփոխություն, որ դիմահարդարումն ավելի թեթև, թարմ և գարնանային տեսք ստանա։
❌ Սխալ N1․ Պրայմերի ուժը անտեսելը

Մի մոռացեք պրայմերների մասին։ Դրանք գարնան (և հատկապես ամռան) գլխավոր must-have-ներից են։ Պրայմերը հարթեցնում է մաշկի մակերեսը և հաղորդում առողջ, թարմ տեսք։
Արևոտ ու տաք օրերին պրայմերը պարզապես անփոխարինելի է։ Ընտրեք այն՝ ըստ ձեր մաշկի կարիքների՝ շողացող էֆեկտով՝ փայլուն տեսքի համար, կամ մատտացնող՝ փայլը վերահսկելու համար։
Պրայմերը ծառայում է որպես իդեալական հիմք տոնային կրեմի կամ փոշու համար՝ լցնելով ծակոտիները և մանր կնճիռները, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ և համասեռ։
❌ Սխալ N2․ Չափազանց խիտ և ծանր հիմք օգտագործելը

Գարնանը (և ամռանը) արժե հրաժարվել խիտ տոնային կրեմներից և կոնսիլերներից։ Ժամանակն է թեթևանալու։ Կարող եք փոխել ձեր տոնը կամ նույնիսկ լիովին հրաժարվել խիտ շերտից։
Փոխարենը օգտագործեք ավելի թեթև միջոցներ կամ խառնեք ձեր տոնային կրեմը խոնավեցնող օրվա կրեմի հետ։ Դա կտրամադրի ձեր դեմքին բնական փայլ, և մաշկը կկարողանա «շնչել»։
❌ Սխալ N3․ Գարնան գույները չօգտագործելը

Գարունն առանց գույների՝ սուրճ առանց շաքար։ Ժամանակն է ավելացնել նուրբ և վառ երանգներ։ Ընտրեք վարդագույն կամ դեղձագույն ռումյաներ, ինչպես նաև գունեղ վարդագույն շրթներկ։
Այս գույները հիանալի են թարմ, կենդանի կերպարի համար։ Ավելացրեք նաև փոքր-ինչ highlighter՝ այտոսկրերի վերին հատվածին՝ փայլուն ու առողջ տեսք ապահովելու համար։



























