Մենք գիտենք, որ առողջական լուրջ խնդիրներ չունեցող մարդը պետք է օրական 8 բաժակ (կամ երկու լիտր) ջուր խմի։ Սա միֆ է, թե փաստ։

1. Օրական պետք է 8 բաժակ չգազավորված մաքուր ջուր խմել
Հերթական միֆն է. մարդն օրվա ընթացքում թեյի, սուրճի, հյութերի, ապուրների հետ խմում է այդ ջուրը։
2. Ջուրը դուրս է հանում տոքսիններն օրգանիզմից
Սա ճիշտ է. արյունը տոքսիններից մարդու օրգանիզմում մաքրում են երիկամները և եթե դրանք չապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ջրով, ապա չեն կարող նորմալ գործել։
3. Չի կարելի բազմակի անգամ օգտագործել պլաստիկե շշերը
Սա փաստ է։ Երկրորդ և հետագա օգտագործման ժամանակ պլաստիկում եղած քիմիական տարրերը ջրի մեջ են անցնու

Իսկ որքա՞ն է պետք օրական ջուր խմել։ Օրական նորման կախված է ձեր քաշից, կլիմայական պայմանների և ակտիվության մակարդակից, հաշվի առեք նաև սպորտով զբաղվելը, հղիությունը և առողջական վիճակը։ Միջինում մեկ կիլոգրամ քաշին օրական 30-60 մլ ջուր է պետք։ Այսպիսով, 68 կգ քաշի դեպքում ջրի կատարյալ հաշվեկշիռը պետք է օրական 2 լիտրից սկսի։

Ինչպե՞ս սովորել շատ ջուր խմել
• Ձեզ հետ միշտ շշով ջուր ունեցեք։ Դրեք այն ձեր աշխատասեղանին, կամ մահճակալի կողքի սեղանիկին և այլն։
• Մի խմեք քաղցր կամ գազավորված ջուր, շաքարը լրացուցիր կալորիաների աղբյուր է ձեր օրգանիզմի համար։ Նախընտրեք սովորական ջուրը։
• Երբ թեթև սով եք զգում, ջուր խմեք։ Հաճախ ինչ որ բան ուտելու ցանկությունը կեղծ ազդանշան է, որը ի հայտ է գալիս ծարավի պատճառովև մեկ բաժակ ջրից հետո այն նահանջում է։
• Ջուրն ավելի հեշտ խմելու համար դրան որևէ համ ավելացրեք։ Օրինակ լիմոն քամեք ջրի մեջ, որը հաճելի համ կհաղորդի ջրին։



























