Տոնիկ, որն ամրացնում է իմունային համակարգը, ունի հզոր հակավիրուսային և հակամիկրոբային հատկություններ, խթանում է արյան շրջանառությունը մարմնում:
Խորհուրդ ենք տալիս ձեռնոց կրել պատրաստման ընթացքում, հատկապես կծու պղպեղները մշակելիս:

Բաղադրիչները՝
• 700 մլ խնձորի օրգանական քացախ
• 1/4 բաժակ մանր կտրտած սխտոր
• 1/4 բաժակ մանր կտրտած սոխ
• 2 թարմ պղպեղ
• 1/4 բաժակ քերած կոճապղպեղ
• 2 ճ. գ. քերախ ծովաբողկ
• 2 ճ. գ. քրքումի փոշի կամ 2 կտոր քրքում
Պատրաստումը՝
1. Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի քացախից:
2. Խառնուրդը լցրեք Մեյսոնի տարայի մեջ:
3. Մի քիչ խնձորի քացախ լցրեք և այն վրայից լցրեք: Բոլոր բաղադրիչները պետք է քացախով ծածկվեն:
4. Տարան փակեք և լավ թափահարեք:
5. Տարան պահեք սառը և չոր տեղում 2 շաբաթ՝ օրական մեկ անգամ թափահարելով:
6. 14 օր անց քամեք խառնուրդը:
7. Հեղուկը պահեք սաթի շշերով:
Խորհուրդներ՝
• Զգույշ եղեք, քանի որ համը շատ ուժեղ և կծու է:
• Քաղցած վիճակում չօգտագործեք:
• Վրան ջուր մի ավելացրեք, դա կնվազեցնի ազդեցությունը:
• Մի շերտ նարինջ կամ կիտրոն կերեք տոնիկը խմելուց հետո՝ կծվությունը մեղմացնելու համար:
• Եթե լուրջ հիվանդություն կամ վարակ ունեք, ընդունեք 1-ական ճ. գ. տոնիկ օրական 5-6 անգամ:
• Տոնիկն անվնաս է հղիների և երեխաների համար՝ ոչ մեծ չափաբաժնի դեպքում:
Միջոցի բաղադրիչներից սխտորը հզոր բնական հակաբիոտիկ է, որը վերացնում է վատ բակտերիաները և միկրոօրգանիզմները: Նաև օգնում է մեծացնել լավ բակտերիաների մակարդակը:
Սոխն ունի նման, բայց ավելի մեղմ ազդեցություն:
Ծովաբողկն արդյունավետ է խոռոչների և թոքերի համար, լավացնում է արյան շրջանառությունը:
Կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ՝ օգտակար մրսածության և տենդի դեմ: Նաև ասթմայի լավ կարգավորիչ է, իջեցնում է արյան բարձր ճնշումը:
Չիլի պղպեղը լավացնում է իմունային համակարգը:
Քրքումը մաքրում է վարաները, նվազեցնում է բորբոքումը, արգելափակում է քաղցկեղային բջիջների զարգացումը, կանխում է դեմենցիան:
Խնձորի քացախն ունի հզոր հակաօքսիդանտ, հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններ:



























