Նիհարելու փորձերի անհաջողության պատճառը հորմոնալ խանգարումներն են. հորմոնները վերահսկում են ճարպի այրումը բջջային մակարդակում:
Նիհարելու համար պետք է վերահսկել որոշակի հորմոնների ազդեցությունը:
Ներկայացնում է հորմոնալ քաշ գցելու արդյունավետ միջոցներ և թե ինչպես կանխել հետագա գիրացումը:
Նախ պետք է իմանալ, որ հորմոնները կարգավորում են մարողությունը և պատասխանատու են ախորժակի համար:
Օրգանիզմում հորմոնալ քաշի կուտակմանը նպաստում են՝
• Կորտիզոլի բարձր մակարդակը,
• Ինսուլինի բարձր մակարդակը,
• Տրիյոդտիրոնինի ցածր մակարդակը:
Կա արդյունավետ ռազմավարություն, որը կօգնի նիհարել: Միաժամանակ, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն և խիստ դիետաներ պետք չեն: Առաջադրանքը կլինի ճարպ կուտակող հորմոնները ճնշելը և ճարպն այրողների ակտիվացումը:

3 հիմնական քայլ, որոնք կօգնեն հորմոնալ քաշը նվազեցնել՝
• Ճիշտ սննդակարգ:
• Ճիշտ ֆիզիկական վարժությունների ընտրություն:
• խուսափում մթերքների համադրման հարցում:
Սնվելու ռեժիմ

Շատերը կարծում են, որ ճարպերի օգտագործումը հանգեցնում է դրա կուտակման, բայց այդպես չէ: Ֆիզիկական վարժություններ, մարսողության և ամենաօրյա առաջադրանքները կատարելու համար բավականաչափ էներգիա ստանալու համար պետք է ածխաջրեր կամ ճարպեր օգտագործեք:
Այսպիսով, ճարպերի ցածր պարունակությամբ դիետան հանգեցնում է նրան, որ ստիպված եք լինում շատ ածխաջրեր օգտագործել անհրաժեշտ էներգիա ստանալու համար, իսկ դա նպաստում է գիրության, մկանային զանգվածի կորստի, մարսողության դանդաղեցման:
Ուսումնասիրությունների համաձայն՝ սննդակարգում ածխաջրերի նվազեցումը և դրանց փոխարինումը ճարպերով կհանգեցնի ճարպի կուտակմանը նպաստող հորմոնների ճնշման: Այդ պատճառով ճիշտ ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի օգտագործումը կօգնի հորմոնալ քաշը նվազեցնել:
Ֆիզիկական վարժություններ

Կարդիովարժությունները ոչ միայն չեն նպաստում ճարպի այրմանը, այլև ազդում են սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելացմանը:
Միաժամանակ, ինտենսիվ ուժային մարզումները ճնշում են այս հորմոնը: 20-րոպեանոց կարդիոմարզումը բարձր ինտենսիվության նյութափոխանակայինով փոխարինելու դեպքումմ ակտիվացնում եք 3 գլխավոր ճարպ այրող հորմոնները՝ ապահովելով մարսողական ակտիվ հյուսվածքի աճը:
Մթերքների համադրում

24 շաբաթ տևած ուսումնասիրությունների արդյունքներով՝ ցածր ածխաջրային սննդակարգը նվազեցնում է տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ, արագացնում է նիհարելու գործընթացը:
Ուստի խորհուրդ ենք տալիս նախընտրել ցածր ածխաջրածնային սննդակարգ՝ առանց ճարպերից հրաժարվելու:



























