Առողջ մազերը ցանկացած կնոջ զարդն են։ Այսօր կպատմենք ձեզ, թե ինչպես կարելի է ամրացնել և խտացնել մազերը՝ առանց գեղեցկության սրահների վրա գումարներ ծախսելու։
Ահա մազերի համար աճը խթանոց լավագույն դիմակները։

Պատրաստում ենք մանանեխով դիմակ
1. Վերցնում ենք երկու ձվի դեղնուց, մեկ բաժակ ցածր յուղայնության կեֆիր, ավելացնում ենք
1 ճ.գ. մանանեխի փոշի։ Խռնում ենք։
2. Քսում ենք մազարմատներին և տարածում մազերի երկայնքով։ Սակայն հիմնական զանգվածը պետք է հենց արմատների մոտ լինի։
3. Փաթաթում ենք սննդային թաղանթով, վրայից սրբիչով և պահում ենք այդպես մեկ ժամ։
4. Լվանում ենք կզբում տաք ջրով, հետո շամպունով։ Լավ կլինի վերջում ողողել մազերը եղեսպակի կամ կաղնու կեղևի եփուկով։
Պատրաստում ենք պղպեղով դիմակ
1. 50 մլ երիժնակի յուղ
2. Կես թեյի գդալ կարմիր փոշի
3. Խառնում ենք և քսում գլխամաշկին։
4. Պահում ենք առավելագույնը 20 րոպե։
5. Լվանում ենք սկզբում գոլ ջրով, հետո շամպունով։
Դիմակներ բարակ և նոսր մազերի համար
Մազերը հաստացնելու համար անհրաժեշտ է մերսել գլուխը տաք յուղերով։ Շաբաթական երկու անգամ 10-15 րոպե և շուտով կզգաք արդյունքը։
Ինչ յուղեր է կարելի օգտագործել.
• Երիժնակի յուղ
• Գերչակի յուղ
• Նուշի յուղ
• Ձիթայուղ
Խարհուրդ է տրվում յուղերի մեջ նաև լիմոնի հյութ ավելացնել։

Մազերի դիմակներ կեֆիրի և չոր խմորիչի հիմքով
Կեֆիրով դիմակ.
1. Վերցնում ենք 1 բաժակ կեֆիր, 1 թ.գ. կակաո, 1 ձու
2. Խառնում ենք և քսում գլխամաշկին։
3. Թողնում ենք մոտ մեկ ժամ։
Կաթնային սպիտակուցի շնորհիվ մազերը փայլուն և էլաստիկ են դառնում։
Խմորիչով դիմակ
1. Մի բաժակ տաք կաթ
2. 1 թ.գ. չոր խմորիչ
3. 1 ճ.գ. մեղր
4. Խառնում ենք այս ամենը և դնում տաք տեղ։ Սպասում ենք մոտ կես ժամ, երբ խմորիչը սկսում է աշխատել և փրփրում է, քսում ենք մազարմատներին և մազերին՝ երկայնքով։ Պահում ենք մոտ 45 րոպե։
5. Լվանում ենք մազերը եղինջի թուրմով՝ ավելացնելով 1 ճ.գ. խնձորի քացախ։
6. Վերջում լվանում ենք շամպունով։
Այսպիսի դիմակներ արեք շաբաթական մի երկու անգամ և հավատացեք, որ արդյունքն իրեն երկար սպասել չի տա։



























