Բոլորս էլ փորձում ենք գտնել միջոցներ, որոնք կփայլեցնեն և կսպիտակեցնեն մեր ատամները:
Ներկայացնում ենք բաղադրատոմս, որն ի հայտ է եկել դեռ դարեր առաջ:
Ատամները սպիտակեցում

Բաղադրություն
• 1 կիտրոն
• 30 գ սոդա
Պատրաստման եղանակը՝
Սկզբում քամեք կիտրոնը և այն խառնեք սոդայով:
Խառնուրդը սկզբում կփրփրի, սպասեք մինչև հանգստանա, մի կտոր բամբակը թրջեք խառնուրդի մեջ և դրեք ատամներին, թողեք մնա 1րոպե:
Այս գործողությունը կատարելուց միայն 2 ժամ անց կարելի է լվանալ ատամները:

Զգուշացո՛ւմ
Խառնուրդն ատամներին երկար թողնելն արգելված է, քանի որ այն կարող է վնասել ատամների էմալը:
Գործողությունը կատարելուց անմիջապես հետո ողողեք բերանը սովորական ջրով:



























