Ներկայացնում ենք միգրենի մի քանի պոտենցիալ պատճառ՝
• Սթրես, լարվածություն, շոկ, ընկճախտ
• Հորմոնալ փոփոխություններ՝ դաշտանադադար կամ դաշտանային գլխացավ
• Ծխել, կլիմայական փոփոխություններ
• Ալկոհոլ, ոչ պարբերական սնունդ, կոֆեինով ըմպելիքներ, շոկոլադ:
Միգրենի ցավն ուղեկցող առավել տարածված ախտանիշերն են՝
• Սրտխառնոց
• Փսխում
• Գլխապտույտ
• Ծակոց ոտքերում և ձեռքերում
• Թմրություն
• բարձր զգայնություն աղմուկի, լույսի և հոտի նկատմամբ:
Միգրենի ցավից խուսափելու համար պետք է շատ ջուր խմեք. օրգանիզմը ջրազրկվում է:

Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կօգնի ակնթարթորեն ազատվել միգրենից:
Բաղադրիչները՝
• 2 ճ. գ. հիմալայական աղ
• Կիտրոնի հյութ (1/2 կիտրոն)
• 1 բաժակ ջուր
Պատրաստումը՝
Բոլոր բաղադրիչները խառնեք 1 բաժակ ջրին և խմեք:



























