8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Ներկայացնում ենք մաշկային ամենատարածված խնդիրները, որոնք առաջանում են օրգանիզմի աշխատանքում խանգարումների պատճառով:

1. Մուգ բծեր մաշկի վրա

Մաշկի և լորձաթաղանթի վրա անսպասելիորեն առաջացող մուգ բծերը կարող են մակերիկամային անբավարարության կամ Ադիսոնի հիվանդության նշան լինել:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Այս հիվանդությամբ մարդիկ զգում են մկանային թուլություն, կորցնում են ախորժակը, նրանց ճնշումն իջնում է և մեծապես նվազում է շաքարի մակարդակն արյան մեջ:

Դա կարող է վտանգավոր լինել կյանքի համար:

Ուստի առաջին նշանների դեպքում պետք է բժշկի դիմել:

2. Առանց պիգմենտացիայի հատվածներ

Դրանք առաջանում են, երբ մելանոցիտ կոչվող բջիջները մահանում են օրգանիզմի իմունային համակարգի ազդեցությունից:

Դա հանգեցնում է նրան, որ մաշկի հատվածները սպիտակում են, քանի որ բջիջներն այլևս պիգմենտ չեն արտադրում:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Խնդրի պատճառ կարող է լինել նաև մակերիկամային անբավարարությունը:

3. Ցան մաշկի վրա

Մաշկի վրա ցանկացած անսպասելի ցան խոսում է այն մասին, որ օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ:

Դա կարող է լինել ալերգիա սննդից, կենցաղային քիմիայից, դեղերից կամ ինֆեկցիոն հիվանդություննեևր:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Ամեն դեպքում ավելի լավ է՝ բժշկի դիմել, քանի որ ալերգիան կարող է հանգեցնել Լայելլի կամ Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշի:

4. Այտուցներ

Եթե մաշկն ամեն օր այտուցվում է, պետք է էնդոկրինոլոգի դիմել:

Պատճառը կարող է հիպոտիրեոզը լինել:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Այդ վիճակն առաջանում է վահանաձև գեղձի արտադրած հորմոնների պակասի դեպքում:

Հիվանդներն այտուցներ են ունենում, նրանց մազերը թափվում են, ջարդվում են եղունգները, ավելորդ քաշ է առաջանում:

5. Մեծ թվով նոր խալեր

Խալերի հիմնական պատճառը ժառանգականությունն է:

Այլ պատճառներից են ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց մեծ քանակությունը և հորմոնալ խանգարումը:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Խալերն առավելապես անվտանգ են:

Բայց եթե դրանց թիվը սկսում է աճել, միաժամանկ դրանք ցավում են, փոխում են գույնը կամ չափը, պետք է բժշկի դիմել:

6. Ուգրիներ

Պատճառները կարող են տարբեր լինել՝ չափից շատ մաշկային ճարպ, որը խցանում է ծակոտիները, հորմոնալ խանգարումներ օրգանիզմում, ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

7. Մաշկի թեփոտություն

Մաշկը պարբերաբար և ուժեղ կարող է թեփոտվել ավիտամինոզի, հորմոնալ ֆոնի խանգարման, ալերգիկ ռեակցիաների, սեբորեայի, փսորիազի և մի քանի այլ հիվանդությունների պատճառով:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Լուրջ հիվանդությունների դեպքում թեփոտվածությունն ուղեկցվում է այլ ախտանիշերով:

Բայց նույնիսկ եթե դրանք չկան, բժշկի դիմեք:

8. Ուժեղ քրտնարտադրություն

Եթե լավ օդափոխվող սենյակում եք օպտիմալ ջերմաստիճանի պայմաններում և չեք նյարդայնանում, չպետք է քրտնեք այնպես, կարծես վազում եք:

8 լուրջ հիվանդություն, որոնց մասին ազդարարում է մեր մաշկը

Առանց պատճառի ուժեղ քրտնարտադրության պատճառ կարող է լինել դիֆուզային թունավոր խպիպը: Պետք է բժշկի դիմել: