Անհավանական միջոց
Բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք ձեզ այս հոդվածում, անհավանական է։ Այն կարող է այլընտրանք լինել պլաստիկ վիրաբուժությանը: Սա դեմքի դիմակ է, որը կարող է երիտասարդացնել ձեզ նույնիսկ 10 տարով: Դուք կնկատեք ազդեցությունը նույնիսկ առաջին կիրառությունից հետո:
Գեղեցկության թանկարժեք սրահները կատարում են տարբեր կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք կարող են փոխարինվել այս հրաշալի դիմակով։ Ոմանք կարծում են, որ սա հայտնի բոտոքսի համարժեքն է։ Այն լիովին բնական է և ավելի լավ է ձգում ձեր մաշկը, քան բոտոքսը:
Բաղադրությունը՝
- 1 ձվի սպիտակուց
- կես թեյի գդալ կիտրոնի հյութ
- կես թեյի գդալ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը
Վերցրեք միջին չափի ձու և առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից։ Դրանից հետո ձվի սպիտակուցը դնել փոքրիկ ամանի մեջ։ Հարեք այնքան, մինչև ստանաք թանձր փրփուր։ Այնուհետեւ ավելացրեք կիտրոնի հյութն ու կոկոսի յուղը։ Նորից հարել։
Դիմակը կիրառելուց առաջ դուք պետք է մանրակրկիտ մաքրեք ձեր դեմքը: Թողեք այն ձեր դեմքին 10-15 րոպե։ Լվացեք դիմակը տաք ջրով կամ երիցուկով, երբ չորանա: Ձեր երիտասարդացած մաշկը ձեզ կզարմացնի:



























