Գլյուտենի անհանդուրժողականության 7 նշան, որոնք բոլորն են անտեսում

Չգիտեի, որ №3 խնդիրը գլյուտենի անհանդուրժողականության պատճառն է:

Մասնագետները նշում են, որ գլյուտենի անհանդուրժողականությունը դժվար է ախտորոշել: Սակայն այս խնդրին բախվում են հսկայական թվով մարդիկ։

Այսպիսով, շատ կարևոր է տեղյակ լինել այն նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ դուք ենթակա եք գլյուտենի անհանդուրժողականության: Ցանկանում ենք առանձնացնել 7 առավել ակնհայտ նշանները.

1. Մշտական ​​գլխացավեր

Գլյուտենի անհանդուրժողականության դեպքում դուք կարող եք տառապել հաճախակի գլխացավերից և միգրենից։ Այնուամենայնիվ, դա կարող է լինել նաև ջրազրկման և այլ բժշկական պայմանների հետևանք: Ուստի, եթե դուք տառապում եք մշտական ​​գլխացավերից, պետք է խորհրդակցեք բժշկի հետ` պատճառն իմանալու համար։

2.Քրոնիկ հոգնածություն

Քրոնիկ հոգնածությունը կարող է լինել տարբեր գործոնների հետևանք։ Օրինակ, դա կարող է պայմանավորված լինել ՄԻԱՎ-ի նման իսկապես լուրջ բանի հետ, իսկ մյուս կողմից դա կարող է լինել պարզապես ջրազրկման հետևանք:

Գլյուտենի անհանդուրժողականության դեպքում կարող եք նաև զգալ հոգնածություն, հյուծվածություն, հատկապես գլյուտեն պարունակող սնունդ ուտելուց հետո։ Սակայն խրոնիկական հոգնածության դեպքում պետք է խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի հայտնաբերեք իրական պատճառը և նշանակեք ճիշտ բուժում:

Մարսողական խնդիրներ

Եթե ​​առանց որևէ ակնհայտ պատճառի ունեք մարսողական խնդիրներ, ինչպիսիք են փքվածությունը, գազերը, փորլուծությունը, կարող եք նույնպես ունենալ գլյուտենի անհանդուրժողականություն: Մասնավորապես, փոքր երեխաների մոտ փորկապությունն այս խնդրի ամենատարածված նշաններից մեկն է։

4. Աուտոիմուն հիվանդություններ

Գլյուտենի անհանդուրժողականությունը հաճախ կարող է հանգեցնել որոշ աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում՝ բազմակի սկլերոզ, Հաշիմոտոյի թիրեոիդիտ, գայլախտ, խոցային կոլիտ, ռևմատոիդ արթրիտ, սկլերոդերմա, պսորիազ:

5. Գլխապտույտ

Եթե ​​դուք ունեք գլյուտենի անհանդուրժողականություն, դուք կարող եք գլխապտույտ զգալ և նույնիսկ ուշագնացություն ունենալ:

Ֆիբրոմիալգիա

Հիվանդները, ովքեր տառապում են քրոնիկ հոգնածությունից և ֆիբրոմիալգիայից, իրականում տառապում են գլյուտենի անհանդուրժողականությունից, բայց չգիտեն այդ մասին: Հետևաբար, եթե ձեզ մոտ ախտորոշվել է երկուսից մեկը, ապա ձեզ խորհուրդ չի տրվում օգտագործել գլյուտեն պարունակող մթերքներ…

Ֆոլիկուլյար կերատոզ

Ֆոլիկուլյար կերատոզը, կամ ավելի շատ հայտնի որպես «փշաքաղում», առաջանում է ճարպաթթուների պակասի պատճառով, որը մեր աղիքներում գլյուտեն պարունակելու ազդեցության արդյունք է…