Ցավոք, ոչ բոլորիս բախտն է բերել նյութափոխանակության հարցում: Իսկ եթե դուք նույնպես ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունը, ապա առաջարկում ենք դա անել թուրմերի և հավասարակշռված սննդակարգի օգնությամբ:
1. Խնձորի կեղև և դարչին
Խնձորի կեղևն օգնում է նիհարել հիմնականում երկու պատճառով՝ ուրսոլաթթու և ակտիվ կոլագեն։ Խնձորի կեղևում պարունակվող ուրսոլաթթուն կանխում է բջիջների մաշվածությունը, վերահսկում է խոլեստերինը և պահպանում ձեր ոսկորները ամուր և առողջ: Ակտիվ կոլագենը հոգ է տանում ձեր մաշկի և մազերի մասին:
Երկուսն էլ բնական հրաշքներ են: Այսպիսով, դուք կարող եք օգտագործել խնձորի կեղևը որպես նյութափոխանակության խթանման ամենաարդյունավետ թուրմերից մեկը:
Ինչպե՞ս պատրաստել խնձորի կեղևից և դարչինից թուրմ: Դա պարզ է։ Վերցրեք երեք խնձորի կեղևը, լցրեք մեկ լիտր ջուր և հասցրեք եռման աստիճանի։ Երբ այն եռա, ավելացրեք մեկ ճաշի գդալ դարչին։ Վայելեք այս համեղ թուրմը ողջ օրվա ընթացքում:
2. Կանաչ թեյ և դարչին
Գաղտնիք չէ, որ կանաչ թեյը նյութափոխանակությունը խթանելու լավագույն թուրմերից է: Այն ոչ միայն հարուստ է հակաօքսիդանտներով և օգտակար է սրտի և մարսողության համար, այլ նաև օգնում է նիհարել։ Կանաչ թեյը դարչինի հետ խառնելուց ստացվում է հիանալի ըմպելիք, որը հիանալի հավելում է ցանկացած դիետայի համար:
Այլ բան պետք չէ անել, քան սովորական եղանակով կանաչ թեյ պատրաստել և մի քիչ դարչին ավելացնել։ Եթե այն խմեք օրը երկու անգամ՝ նախաճաշին և կեսօրին, արդյունքը կնկատեք։
3. Կայենյան պղպեղ, կանաչ թեյ և մեղր
Կայենյան պղպեղը, մեղրը և կանաչ թեյը շատ արդյունավետ բաղադրիչներ են նյութափոխանակությունը խթանելու համար: Ճաշի ընթացքում խմելով՝ այս թուրմը կթուլացնի ձեր ախորժակը և կօգնի խուսափել դասական կեսօրի խորտիկներից:
Պատրաստեք մի բաժակ կանաչ թեյ, ինչպես միշտ և ավելացրեք մի պտղունց կայենյան պղպեղ և մեկ ճաշի գդալ մեղր: Ստացված ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ավելի արագ նիհարել։
Նյութափոխանակությունն արագացնելու ևս մի քանի խորհուրդներ
1. Նախաճաշին սննդարար ուտելիքներ կերեք
Առավոտյան, երբ դուք էներգիա եք հաղորդում ձեր մարմնին, անմիջապես գործի եք դնում այն՝ ներծծելով սննդանյութերը և սկսելով այրել ճարպը օրվա սկզբից:
Իսկ ինչ վերաբերում է վարսակի ալյուրի՞ն: Կամ ամբողջական ցորենի տոստ` սպանախով ու ֆետա պանրով։ Այս մթերքներն իդեալական են առավոտյան ձեր նյութափոխանակությունը խթանելու համար:
2. Ձեր սննդակարգում ներառեք օմեգա-3 հարուստ մթերքներ
Մթերքները, ինչպիսիք են թունան ու սաղմոնը, որոնք հարուստ են օմեգա-3-ով, պարունակում են առողջ ճարպեր, որոնք խթանում են նյութափոխանակությունը: Այս մթերքները նաև նվազեցնում են բորբոքումները և վերահսկում են ճարպերի կուտակման համար պատասխանատու հորմոնները:
3. Երբեք բաց մի թողեք սննդի ընդունման ժամը
Դուք բա՞ց եք թողնում սննդաժամը: Սա մեծ սխալ է։ Իդեալում, դուք պետք է օրական վեց անգամ քիչ- քիչ կերակուր ընդունեք, ընդ որում՝ նախաճաշն ամենակարևորներից մեկն է: Պարբերաբար ուտելը ձեր մարմնին ասում է, որ սնունդը պարբերաբար հասանելի է:
Երբ դուք բաց եք թողնում կերակուր ընդունելու ժամերը, ձեր մարմինը կարծում է, որ սնունդն այլևս հասանելի չէ և պետք է անցնի ճարպերի պահեստավորման ռեժիմին՝ էներգիա խնայելու համար:
Մի մոռացեք պահպանել հավասարակշռված դիետան, մնացեք ակտիվ և խմեք այս թուրմերը, որոնք, անկասկած, կօգնեն ձեզ ավելի արագ հասնել քաշի կորստի ձեր նպատակին:



























