Հոդվածում առաջարկվող միջոցը հեշտ է պատրաստվում, այն շատ արդյունավետ է, ինչպես նաև չունի կողմնակի ազդեցություն, ուստի այն կարող են ընդունել նույնիսկ հղի և կերակրող կանայք։
Վահանաձև գեղձը մարդու մարմնի շատ կարևոր օրգաններից է, և երբ նրա հետ ինչ-որ բան այն չէ, այն բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վիճակի վրա։ Բանն այն է, որ վահանաձև գեղձի արտադրած հորմոնները շատ կարևոր են մեր առողջության և օրգանիզմում կենսական գործընթացների պատշաճ ընթացքի համար։
Որո՞նք են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների հետևանքները:
- քրոնիկ թուլություն, հոգնածություն
- մարմնի քաշի կտրուկ փոփոխություններ
- ավելորդ մազաթափություն, փխրուն եղունգներ
- հիշողության խանգարում
- մկանային ցավ, ջղաձգություն
- ստամոքսի ցավ
- վատ խոլեստերինի մակարդակի բարձրացում և այլն:
Վահանաձև գեղձի բուժման լավագույն բնական միջոցը համեմն է։ Ստորև առաջարկվող միջոցը հեշտ է պատրաստել, այն շատ արդյունավետ է, ինչպես նաև չունի կողմնակի ազդեցություն, ուստի այն կարող են ընդունել նույնիսկ հղի և կերակրող կանայք:
Բաղադրությունը՝
- համեմի սերմ – 2-3 ճ.գ.
- ջուր – 500 մլ
- մեղր՝ ըստ ճաշակի։
Պատրաստում`
1. Ջուրը բերեք եռման աստիճանի։
2. Եռման ջրի մեջ ավելացնել մի քանի թեյի գդալ համեմի սերմեր։
3. Եռացնել մոտ 20 րոպե։
4. Հեռացնել կրակից և քամել։
5. Ըմպելիքը լցնել բաժակի մեջ և կարող եք խմել:
6. Եթե համը ձեզ դուր չի գալիս, կարող եք ավելացնել մի քիչ մեղր։
7. Խմեք այս միջոցն ամեն առավոտ արթնանալուց անմիջապես հետո։
8. Մեկ շաբաթից դուք կտեսնեք փոփոխությունները:
Ինչպես արդեն նշվեց, այս միջոցը չունի կողմնակի ազդեցություններ, ուստի պետք չէ անհանգստանալ հետեւանքների համար։ Ընդամենը ութ օրից դրական փոփոխություններ կնկատեք։
Ձեր առողջությունը հիմնական արժեքն է։ Հոգ տարեք ձեր մարմնի և մտքի մասին, որպեսզի լիարժեք ապրեք կյանքը։ Հիշեք, այն միայն մեկն է։



























