Բորբոսը խնդիր է, որին բախվել է գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսուհի։ Ամենից հաճախ այն հայտնվում է լոգարանում, որտեղ բարձր խոնավություն կա, բայց պատահում է, որ այլ սենյակներում էլ կարելի է նկատել «տհաճ հյուրի» բծերը:
Տարածքում առաջանում է բորբոսի երկու տեսակ՝ սև և կապույտ։ Երկուսն էլ կարող են վնասել մարդու առողջությանը՝ առաջացնելով քնի հետ կապված խնդիրներ, ալերգիաներ և նույնիսկ հազ։
Բորբոսը սովորաբար առաջանում է հետևյալ պատճառներով`
- վատ ջեռուցում կամ դրա բացակայություն
- վատ օդափոխություն
- բարձր խոնավություն
- ջրի արտահոսք
- ոչ հերմետիկ տանիք
Բորբոսը հեռացնելու չորս արդյունավետ միջոց կա:
Մենք չենք դիտարկի հատուկ քիմիական նյութեր: Դրանք բավականին թանկ արժեն, իսկ որոշներից հետո մի քանի օր տանը մնալը բոլորովին անհնար է։ Ձեզ ենք առաջարկում այն մեթոդները, որոնք կիրառել են մեր տատիկները։ Երբեմն դրանք արդյունավետությամբ չեն զիջում թանկարժեք և գովազդվող միջոցներին։
Քացախ
Ամեն ինչ պարզ է. Պատերը խոնավեցնել, ապա քացախը լցնել լակի շշի մեջ, ցողել բորբոսի վրա, հագնել ձեռնոցներ և մակերեսը սպունգով սրբել:
Պերօքսիդ
Եթե ինչ-ինչ պատճառներով չեք դիմանում քացախի հոտին, խորհուրդ ենք տալիս օգտագործել պերօքսիդ։ Կիրառումը նույնն է։
Ամոնիումի քլորիդ
Այս միջոցը հարմար է բորբոսի լուրջ բծերի համար։ Ամոնիակը ջրով նոսրացրեք 1:1 հարաբերակցությամբ, մշակեք պատերը, սալիկները, այն, ինչ ձեզ հարկավոր է, ապա սրբեք ամեն ինչ թաց կտորով և լավ օդափոխեք սենյակը:
Սոդա
Մեկ թեյի գդալ խմորի սոդա ավելացրեք մի բաժակ ջրի մեջ։ Ստացված լուծույթով մաքրեք այն մակերեսները, որոնց վրա բորբոս կա: Ամեն ինչ թողեք 1 ժամ, ապա սրբեք թաց շորով։
Հուսով ենք, որ մեր խորհուրդները օգտակար կլինեն ձեզ համար:



























