Աղիները տոքսիններից մաքրելու պարզ բաղադրատոմսը

Մեզանից շատերն են բախվում մարսողական համակարգի խնդիրների և տարբեր խանգարումների հետ։ Որպեսզի ձեր հաստ աղիքը ճիշտ աշխատի, կարող եք օգտագործել այս առողջարար տնական բաղադրատոմսը։

Այս դետոքսի միջոցով դուք կազատվեք բոլոր տեսակի անհարմարություններից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ օր հանգիստ և բնական մատչելի ապրանքներ։

Բաղադրությունը՝

  • ջուր – 100 մլ
  • ծովի աղ – 0,5 թեյի գդալ
  • խնձորի հյութ (բնական) – 0,5 բաժակ
  • կոճապղպեղ – 1 թեյի գդալ
  • կիտրոնի հյութ – 2 ճգ.

Պատրաստում

Ջուրը մի փոքր տաքացրեք, վրան աղ ավելացրեք և լավ խառնեք մինչև ամբողջովին լուծարվի։ Այնուհետեւ ըմպելիքին ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները եւ նորից խառնեք։

Խորհուրդ է տրվում նման 3 չափաբաժին խմել՝ առավոտյան դատարկ ստամոքսին, ցերեկը՝ ուտելուց առաջ և երեկոյան։ Համոզվեք, որ այդ օրվա սնունդը լինի թեթև, նախընտրելի է բաղկացած ձկից և շոգեխաշած բանջարեղենից։ Բացի խմիչքից, օրական պետք է խմել առնվազն 6 բաժակ մաքուր ջուր։

Ծովի աղը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և խթանում է տոքսինների մաքրումը: Կոճապղպեղով և կիտրոնի հյութով խնձորը կբարելավի աղիների աշխատանքը և կվերացնի փքվածությունը: