Ինչպես հեռացնել կանացի «բեղիկները»

Արեւելյան տիկնայք քաջատեղյակ են ցանկացած կնոջ համար անհանգստացնող այս խնդրի մասին՝ բեղերը վերին շրթունքի վերեւում: Բայց նրանք գտել են այն լուծելու միջոցը։ Այս տեխնիկայի միջոցով դուք կարող եք նաև արագ և շատ էժան կերպով ազատվել անցանկալի մազերից:

Երևի կարծում եք, որ բեղիկները հեռացնելու լավագույն միջոցը մոմն է: Իրականում այդպես չէ։ Մոմը կարող է թողնել ուժեղ գրգռվածություն, բացի այդ, պրոցեդուրան ինքնին շատ ցավոտ է:

Ստորև նկարագրված մեթոդը լիովին անվտանգ է, նուրբ և նույնիսկ օգտակար մաշկի առողջության համար:

Բաղադրությունը՝

  • վարսակի ալյուր (սրճաղացով աղացած փաթիլներ) – 0,5 թեյի գդալ
  • մեղր – 2 ճաշի գդալ
  • կիտրոնի հյութ – 2 ճ/գ.

Խյուսը պատրաստելու համար պարզապես բոլոր բաղադրիչները լավ խառնել։

Կիրառում

Մածուկը քսեք մաշկի ցանկալի հատվածին և թողեք 15 րոպե։ Այս ժամանակի ավարտին լվանալ տաք ջրով:

Այս պարզ պրոցեդուրան պետք է անել շաբաթական երկու-երեք անգամ 1 ամսվա ընթացքում։ Երբ ավարտեք կուրսը, «բեղիկներից» հետք չի մնա:

Եղեք առողջ և գեղեցիկ: